Չորեքշաբթի , Հոկտեմբերի 17 2018
Սկիզբ / Հասարակություն / Երեւանում կայացել է «Ուսանող-գործատու ուղիղ կապ» առաջին փորձնական տոնավաճառը. մասնակցել է 20 ընկերություն

Երեւանում կայացել է «Ուսանող-գործատու ուղիղ կապ» առաջին փորձնական տոնավաճառը. մասնակցել է 20 ընկերություն

Հայաստանի ամերիկյան համալսարանում, այսօր՝ հուլիսի 21-ին, տեղի է ունեցել «Ուսանող-գործատու ուղիղ կապ» առաջին փորձնական տոնավաճառը:

Տոնավաճառի նպատակն է հնարավորություն ընձեռել ուսանողներին եւ ընկերություններին ծանոթանալ միմյանց, քննարկել աշխանտանքայինեւ միասնագիտական նպատակները, հետաքրքիր նախագծերի եւ ընկերություններում մասնագիտական զարգացման հնարավորությունները:

Տոնավաճառին մասնակցում էր շուրջ 20 կազմակերպություն, առավելապես տեղեկատվական տեխնոլոգիական ընկերություններ:

Միջոցառման կազմակերպիչ, Ագեյան բնագիտության եւ ճարտարապետության քոլեջի դասախոս Արթուր Խալաթյանը NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ նման տոնավաճառն իր բովանդակային առումով առաջին անգամ է անցկացվում:

Նրա խոսքով, կազմակերպությունները ամուր կապեր են պահում համալսարանների հետ, իսկ ուսանողները բավականին մեծ հետաքրքրությամբ են մասնակցում  նմանատիպ միջոցառումներին:

«Նրանց համար ավելի հասանելի է դառնում տարբեր մասնագետների հետ շփումը, ինչի շնորհիվ նրանք կարող են առավել հստակ պատկերացում կազմել ապագա մասնագիտությունների մասին»,-ասաց Խալաթյանը՝ հավելելով, որ միջոցառման գրանցվել է շուրջ 160 երիտասարդ:

Արթուր Խալաթյանն ասաց, որ գրեթե բոլոր այն ընկերությունները, որոնց հետ կապ էին հաստատել մեծ սիրով համաձայնել են գալ եւ մասնակցել. «Նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ»,-հավելեց նա:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Ստացվում է այնպես, որ յուրաքանչյուր դատավոր իր տեղում գրչի մեկ հարվածով կարող է «խոյահարել» յուրաքանչյուր գործ….

«Vesti.am »-ը գրում է. Նոր իրողություններն առանց դատական համակարգի արմատական փոփոխությունների չեն կարող խոր արմատներ …