Չորեքշաբթի , 24 Ապրիլի 2024

հայկական - Թեգի որոնում

Ինչպե՞ս իշխանություններին հաջողվեց սիստեմատիկաբար զրոյացնել երբեմնի հզոր Սփյուռքի ազդեցությունը

Մոսկվայի «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի առթիվ ՌԴ-ին շտապել են ցավակցել աշխահի բազմաթիվ երկրներ, դարձել է առիթ՝ ևս մեկ անգամ համոզվելու, որ հայկական ազդեցությունը ողջ աշխարհում տարեցտարի միմիայն նվազում է: Այս տենդենցը, որ սկիզբ առավ 2018-ի հեղափոխությունից հետո, ցայսօր շարունակում է իր ավերիչ հաղթարշավը:Թուրքերի ստորության մասին աշխարհը …

Կարդալ »

Ներքին Հանդի ուղղությամբ տեղի ունեցած ադրբեջանական արյունալի սադրանքը նաև Արարատ Միրզոյանի տապալման հետևանք է

Բրյուսելում ՀՀ-ԵՄ Գործըկերության խորհրդի նիստին ընդառաջ կայացած արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի առանձնազրույցի ընթացքում հայկական կողմը բարձրացրել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի հերթական սադրանքի և ուժի կիրառման հարցը՝ ընդգծելով, որ տեղի ունեցած միջադեպը հերթական անգամ ի ցույց …

Կարդալ »

Ի՞նչ է կյանքը՝ առանց սիրո, ի՞նչ է սերը՝ առանց Անահիտ Սահակյանի հոգեթով երգի…

Ժամանակակից աշխարհում, երբ իրար են խառնվում ոչ միայն արժեհամակարգերն ու սահմանները, այլև ձուլվում են ժողովուրդների ստեղծած մշակույթները՝ հաճախ կորցնելով միայն իրենց բնորոշ գույները, հայկական մշակույթի անաղարտության պահպանման հարցն օրեցօր ավելի հրատապ է դառնում: Մշակույթի ամենակարևոր ճյուղերից մեկը, ինչպես հայտնի է, երգարվեստն է, որի անաղարտությունը պահպանելու հարցում անգնահատելի է այն անհատ …

Կարդալ »

Իրանի դեմ պատերազմը կարող է հանգեցնել հայոց նոր ցեղասպանության. ելք չկա՞

Մինչ Հայաստանում խոսում են խաղաղության մասին, Մերձավոր Արևելքը սահուն ու չափազանց արագ տեմպերով վերածվում է վառոդով լի մահաբեր տակառի, որ կարող է պայթել ուղիղ Հայաստանի սահմաններին: Մասնավորապես՝ իրավիճակը սրվում է Իրանի շուրջ. Թեհրանի՝ Պակիստանի տարածքում գտնվող ահաբեկչական կազմակերպություններից մեկին հարվածելը կարող է կազուս բելլի դառնալ՝ պայթեցնելով եվրասիական ողջ արիալը: Մասնավորապես՝ …

Կարդալ »

Ամերիկյան կազմակերպությունը գնահատել է հայկական բանակի ներուժը. թուրքերը կարող են հանգիստ լինել

Մինչ տարբեր ՔՊ-ականներ փորձում են Տիրան Խաչատրյանի վզով փաթաթել հայկական բանակում տարածված արատավոր երևույթները՝ նույնիսկ վերջին օրերին գրանված մահերի մեղքը բարդելով անձամբ նրա վրա, ամերիկյան «Global Firepower» կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ուժեղագույն բանակների վարկանիշն ու արձանագրել ուշագրավ պատկեր՝ Հայաստանը, ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս զբաղեցրել է 102-րդ հորիզոնականը, …

Կարդալ »

Հայկական սփյուռքի գոյությունը թուրքերին հանգիստ չի տալիս

Հաքան Ֆիդան-Ջեյհուն Բայրամով հանդիպմանը բավական ուշագրավ հայտարարություն է արել Թուրքիայի քուրդ արտգործնախարարը՝ բողոքելով Արևմուտքի հայկական սփյուռքից: Հայտարարելով, թե իբր տարածաշրջանում ներկայումս կայուն խաղաղության հնարավորություն է ստեղծվել՝ Ֆիդանը միաժամանակ ասել է. «Ներկայումս այդ հնարավորությունը զգալիորեն աճել է։ Բոլոր կողմերը պետք է ձգտեն խաղաղության և կայունության։ Ցավոք, Արևմուտքի հայկական սփյուռքը օգտագործում է …

Կարդալ »

32 հայ անմեղ գերիների դիմաց մարդասպան ու ահաբեկիչ 2 ադրբեջանցի է փոխանակվում

Մենք գիտենք, որ 32-ը շատ է 2-ից, բայց ինչպե՞ս է ստացվում, որ 32 հայ անմեղ գերիների դիմաց մարդասպան ու ահաբեկիչ 2 ադրբեջանցի է փոխանակվում, ու ադրբեջանական կողմը մնում է հաղթողի դիրքում։Հենց սա է հմուտ դիվանագիտությունը, որտեղ թշնամու հետ հարաբերություններում հայկական կողմը միշտ պարտվում է։Հետևություն։ Երբ կտեսնենք թշնամի միապետի «մարդասիրության» գովքը …

Կարդալ »

Բոլորը՝ 32-ի դիմաց. վատ գործա՞րք, թե՞ մարդասիրություն

Տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանը որոշել է ազատ արձակել 32 հայ զինծառայողի, ինչի դիմաց հայկական կողմը ազատ է արձակում 2 ադրբեջանցու, ուրախություն է առաջ բերել հայ հանրության շրջանում, ինչը, իհարե, բնական է: Տասնյակ գերիների տունդարձն իսկապես սպասելի իրադարձություն է ոչ միայն նրանց ընտանիքների, այլև ողջ հանրության համար: Հարցերը, սակայն, որ …

Կարդալ »

Նոր մշակութային քաղաքականության կենսական հրամայականը. ինչպե՞ս վերհանել հայկականը

Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդման շրջանակում երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոյի՝ Կոմիտաս վարդապետի մասին արված հայտարարությունները,որոնցում երգիչը պնդել էր, թե ռաբիսն ու մուղամը հայ ժողովրդի երգարվեստին բնորոշ տարրեր են, իսկ Կոմիտասն էլ ստիպված է զտել հայկական երաժշտությունը, որպեսզի այն լսելի դառնա եվրոպացիների համար, լրջագույն ու համատարած քննադատությունների առիթ են դարձել. բոլորը …

Կարդալ »