Հինգշաբթի , 28 Մարտի 2024

թվականի - Թեգի որոնում

16-ամյա աղջկա սպանության հետքերով.մեղադրյալներն արդարացվել են,գործը քննած անձանց պաշտոնը՝ բարձրացվել

13 և 9 տարի անազատության մեջ անցկացնելուց հետո վարդենիսցի ամուսիններ Նարինե և Բագրատ Նալբանդյանները 2023 թվականի դեկտեմբերին արդարացվեցին: Նրանք մեղադրվում էին 16-ամյա Սյուզաննա Սարգսյանի սպանության համար։ Այսպիսով՝ 19 տարի անց, ի վերջո, ապացուցվեց, որ 2004 թվականին դեռահաս աղջկան դաժանորեն սպանողները Նալբանդյան ամուսինները չեն եղել։ Ամբողջ ընթացքում ընտանիքը բարձրաձայնում էր՝ իրենց նախկին ցուցմունքները տրվել …

Կարդալ »

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական երիտասարդ փոխնախարարը նույն մեքենան երկու անգամ է գնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հունվարի 26-ին, սակայն 2023 թվականին ներկայացրած հայտարարագրում պաշտոնի հատվածում նշված է «Արտաքին գործերի նախարարի խորհրդական»։Կոստանյանը հայտարարագիր ներկայացրել է մայիսի 30-ին՝ հայտարարգիր ներկայացնելու ժամկետի ավարտից մեկ օր շուտ։ Անհասկանալի է այն, թե ինչու է հայտարարագրում …

Կարդալ »

Միքայել Մինասյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար. նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Մ.Մ.-ն, 2008 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2013 թվականից մինչև 2018 թվականը՝ հանդիսանալով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու օրենսդրական արգելքին հակառակ՝ մինչև 2016 թվականը ինչպես անձամբ, այնպես էլ իր մտերիմներ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական …

Կարդալ »

Բաց նամակ ՀՀ Երկրորդ Նախագահ, «Հայաստան» Դաշինքի Ղեկավար Հարգարժան Պրն. Ռոբերտ Քոչարյանին

Բաց նամակ ՀՀ Երկրորդ Նախագահ, «Հայաստան» Դաշինքի Ղեկավար Հարգարժան Պրն. Ռոբերտ Քոչարյանին Այս նամակով Ձեզ դիմելու անհրաժեշտություն չէր լինի, եթե իրավիճակն այսքան ծանր ու անհուսալի չլիներ: Այս նամակով Ձեզ դիմելու անհրաժեշտություն չէր լինի եթե կայծակնային արագությամբ մոտենալիս չլինեինք Արցախի Հանրապետության կորստյան անշրջելի կետին: Պետականություն, որի կերտման գործում Դուք նույնպես Ձեր …

Կարդալ »

Ադրբեջանն ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին շեն, Մեծ շեն և մի քանի այլ գյուղերի հետ կապող գրունտային ճանապարհը․ Փաշինյան

Նախորդ շաբաթվա ընթացքում ԼՂ-ն Հայաստանին կապող Լաչինի միջանցքի շուրջ զարգացումները հետևյալն են՝ Ադրբեջանը ոչ միայն շարունակել է Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը, այլև հերթական ներխուժումն է իրականացրել ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ներխուժման փաստն արձանագրել է նաև ՌԴ ՊՆ-ն պաշտոնական …

Կարդալ »