Արցախում - Թեգի որոնում

Ո՞վ է այս աշխարհում պարտավոր հայից ավելի հայ լինել, եթե հայի պետությունն ինքն է հայից ձեռքերը լվացել

ԱԳՆ-ում կայացած Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ ընդունելությանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արցախյան ողբեգությանն ու հայտարարել, թե Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը հետևանք է միջազգային անտարբերության: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ըստ նրա, բազմիցս հրապարակայնորեն ահազանգում էր, որ իրադարձությունները զարգանում են վատ ուղղությամբ՝ ակնկալելով միջազգային կոնկրետ գործողություններ, բայց այդ գործողություններն այդպես էլ …

Կարդալ »

Արդյո՞ք հարմարվել է արցախցին իր վիճակին

Արդյո՞ք հարմարվել է արցախցին իր վիճակին։ Որդուն կորցրած մորը ո՞վ կհամարձակվի հարցնել, թե հարմարվե՞լ է իր կորստին։ Երբ անգամ մեր թարմ գերեզմաններն են թշնամու ոտքի կոխան դարձել, ինչպե՞ս հարցնել արցախցուն, թե նա հարմարվե՞լ է հայրենիքի կորստյանը։ Ինչպե՞ս մոռանալ այնքան զոհերին, որ մատաղվեցին հայրենի հողի համար, իսկ այդ ճաքճքած հողն էլ …

Կարդալ »

Մենք տանուլ ենք տվել այն ժամանակ, երբ անգրագետներին պաշտոնների նշանակեցինք, իսկ գիտունները նրանցից աշխատանք խնդրեցին…

Մենք էսօր չենք տանուլ տվել, ոչ էլ երեկ. Մենք տանուլ ենք այն ժամանակ, երբ Արցախյան առաջին պատերազմից հետո Արցախն ազատագրած հերոսներին սկսեցինք մանրից վերացնել, երբ զոհվածի տունը 32 տարի անսարքի մնաց, երբ մշակութային ազգ ներկայացվող Արցախի թատրոնը 32 տարի էդպես էլ չկառուցվեց, երբ աշխատանքի էր անցնում ոչ թե աշխատանքի համար …

Կարդալ »

Ադրբեջանական սև ցուցակն ու ռուսական սցենարն Արցախում…

Ադրբեջանական սև ցուցակն ու ռուսական սցենարն Արցախում… Մինչ Եվլախում ընթանում է Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների թվով երրորդ հանդիպումը, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար: Իհարկե զարմանալի է, թե ինչի մասին են բանակցում վերջիններս, երբ վերջին արցախահայը թողնելով իր …

Կարդալ »

Կործանման կամ վերհառնելու ճանապարհին…

Կործանման կամ վերհառնելու ճանապարհին… Արցախի սուբեկտայնությունը օրեցօր նվազում է, պետականությունը՝ կասկածի տակ դրվում…Արցախում պետական համակարգի ու ինստիտուտների խարխլման, իշխանությունների ապալեգիտիմացման պրոցեսի մեկնարկը տրված է:Այս համատեքստում էլ հրաժարականների շքերթը շարունակվում է:Եթե Ալիևի պահանջով Ռուբեն Վարդանյանի հրաժարականն Արայիկ Հարությունյանը բավարարեց, հետո իր ցանկությամբ ԱԺ նախագահի պաշտոնից ազատվեց Արթուր Թովմասյանը, ապա այսօր՝ ներքին …

Կարդալ »

Աղդամի «դամը» պահողներին՝ իմ պատգամը…Դավիթ Կարապետյան

Աղդամի «դամը» պահողներին՝ իմ պատգամը… Արցախում ներքաղաքական ճգնաժամը օրեցօր խորանում է։ Հետկուլիսային հակասությունները, որոնք մինչ այդ տեսանելի չէին հասարակության լայն շերտերին, վերջին օրերին սկսել են հրապարակային դրսևորումներ ստանալ:Նախագահի հրաժարակի մասին լուրեր են պտտվում, որոնք մե՛կ հերքվում են նախագահի կողմից, մե՛կ հաստատվում նրան մոտ կանգնած մարդկանց կողմից:Հնչում են նաև առաջարկներ:Ստեղծված իրավիճակից …

Կարդալ »

Ու՞մ ենք ուզում ապացուցել, որ Արցախում սովահարության է մատնված 120 հազար

Ու՞մ ենք ուզում ապացուցել, որ Արցախում սովահարության է մատնված 120 հազար։ Այդ ի՞նչ ապացույցներ էին պետք Միավորված ազգերի կազմակերպությանը, ու՞մ պիտի հավատացնեին, որ այն խաղաղ ժամանակներում Հայաստանից Արցախ էր մտնում ամեն օր 400 տոննա բեռ, որը ջրի նման ցամաքել է։ Ու՞մ պիտի ապացուցեինք, որ այս ութ ամիսներին զրկված ենք եղել …

Կարդալ »

Ո՞նց կարելի է ճոխ սեղաններ գցել ու սելֆիներ անել, երբ Արցախում բառացիորեն սովի է մատնված 120 000 մարդ

Արցախում տեղի ունեցողը ցեղասպանություն է։ 21-րդ դարի ցեղասպանություն, որին աշխարհի հզորներն անտարբեր են։ Նրանք ընդամենը լուռ հետեւում են ու կոչ անում։ Նույնն այսօր Հայաստանում է։ Ժողովուրդը խայտառակ թմբիրի մեջ է, անտարբեր իրավիճակին` չգիտակցելով, որ վաղը թուրքը Երեւան է հասնելու։ Ո՞նց կարող է ազգը անտարբեր լինել իր մի մասնիկին ողջ-ողջ թաղելու …

Կարդալ »