Երկուշաբթի , Օգոստոսի 21 2017
Սկիզբ / Տնտեսություն

Տնտեսություն

Պարենային ապրանքների գնաճ է գրանցվել

Այս տարվա երկրորդ եռամսյակում սպառողական գների ինդեքսը կազմել է 101.3%` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 98.3%-ի դիմաց: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, գրանցված գնաճը պայմանավորված է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գնաճով՝ 105.5%: Միևնույն ժամանակաշրջանում գնանկում է գրանցվել ոչ պարենային ապրանք ների և ծառայությունների խմբերում, համապատասխանաբար՝ 97.3% և …

Կարդալ »

Ժամանակակից տեխնոլոգիաներով ձկնաբուծարան կգործարկվի

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն աշխատանքային այցով Արարատի մարզում էր`գյուղատնտեսական ընթացիկ աշխատանքներին հետևելու և  ոլորտում իրականացվող նոր ծրագրերը ներկայացնելու նպատակով: Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի և ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանի ուղեկցությամբ նախարարն այցելել է Գոռավան, Փոքր Վեդի, Ոսկետափ և այլ  համայնքներ: Իգնատի Առաքելյանի առաջին կանգառը Գոռավան համայնքում էր, …

Կարդալ »

Թուրքիան ցանկանում է մաքսային համաձայնագիր կնքել ԵՏՄ-ի հետ

Թուրքիայի Իզմիր քաղաքում ընթացող ռուս-թուրքական բիզնես ֆորումին ելույթով հանդես եկած էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքջին հայտարարել է, որ  Թուրքիան ցանկանում է մաքսային համաձայնագիր կնքել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ: Ինչպես հաղորդում է թուրքական «Sabah» թերթի կայքը , նախարարը նշել է, որ այս տարվանից սկսած այդ ուղղությամբ բանակցություններ կսկսվեն: Զեյբեքջին  խոսելով ռուս-թուրքական …

Կարդալ »

Սոչիի օդանավակայանում Հայաստանից տարված ձուկ են այրել

Սոչիի օդանավակայանում Ռոսսելխոզնադզորի աշխատակիցները առգրավել են 20 արկղ առևտրային բեռ:  Ապրանքն այդ քաղաք էր հասել Հայաստանից: Արկղերում եղել է 280 կգ ձուկ: Բեռը եղել է առանց ուղեկցող փաստաթղթերի, առանց մակնշման, չեն եղել անհրաժեշտ տեղեկություններ արտադրողի մասին, պահպանման պայմանների ու ժամկետների, տեղափոխման պայմանների, ինչպես նաև լաբորատոր փորձաքննություն անցած լինելու, անվտանգ լինելու  …

Կարդալ »

Կարևորում ենք Իրանի հետ տնտեսական համագործակցության ակտիվացումը. Վ. Տերտերյան

. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Մարքազի նահանգի պատվիրակությանը՝ նահանգապետարանի շինարարական հարցերով փոխկառավարիչ Ազիզ Ֆայլիի գլխավորությամբ, տեղեկացնում են նախարարության լրատվական ծառայությունից: Պատվիրակության կազմում են Դելիջան գավառի, Մարքազի նահանգի ներկայացուցիչներ, մեկ տասնյակից ավելի գործարարներ, ովքեր գործունեություն են ծավալում քարի, պոլիէսթերի, …

Կարդալ »

Վերաֆինանսավորման տոկոսադրույքն՝ անփոփոխ

Այսօր տեղի ունեցած նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.0%: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ այս տարվա երկրորդ եռամսյակի ավարտին 12-ամսյա գնաճը կազմել է 1.1%, որը 0.3 տոկոսային կետով գերազանցել է երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով սպասվող մակարդակը: Իսկ հուլիսին արձանագրվել է 2.6% …

Կարդալ »

Մարտակերտում նռան այգիներ կտնկվեն

ԱՀ Մարտակերտի շրջանում այգեգործության զարգացման համար գրեթե բոլոր պայմանները կան: Այս մասին նշել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը՝ համարելով տարածաշրջանը նպաստավոր ու հաշվի առնելով նաև բնակլիմայական պայմաները: Իր խոսքով ուսումնասիրելով միջազգային շուկան՝ հարկ է ընդգծել, որ նռան տարբեր տեսականու մեծ պահանջարկ կա, և մշակված տարածությունները կարելի է ընդլայնել: ԱՀ …

Կարդալ »

Վերամշակող ընկերությունները հետաքրքրված են մատչելի վարկերով

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը փոխնախարար  Ռոբերտ Մակարյանի ուղեկցությամբ նախօրեին  աշխատանքային այց է կատարել Արարատի և Արմավիրի մարզեր:  Այցի նպատակն էր հետևել մարզերի մի շարք ընկերություններում մթերման կազմակերպման աշխատանքներին և ներկայացնել պետական աջակցության նոր ծրագրերը: Այցի սկզբում նախարարը եղել է «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ-ում: Ընկերության գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանը տեղեկացրել է, …

Կարդալ »

Պահածոների թիրախային շուկան Ռուսաստանն է

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին աշխատանքային այցով մեկնել էր Արագածոտնի և Կոտայքի մարզեր՝ պտուղ-բանջարեղենի  մթերման  աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով: Արագածոտնի մարզում ՀՀ գյուղատնտեսության նախարարը մարզպետ Աշոտ Սիմոնյանի և փոխնախարար Ռոբերտ Մակարյանի  ուղեկցությամբ այցելել է «Թամարա ֆրութ» ՓԲԸ, ծանոթացել ընկերության արտադրական հզորություններին, ներկայացրել նախարարության կողմից մշակված նոր ծրագրերը, որոնք ուղղված …

Կարդալ »

Թուրքիայի կորուստները կազմել է 2 մլրդ դոլար

Ռուսաստան լոլիկների մատակարարման արգելքից հետո Թուրքիայի կորուստները  կազմել է 2 մլրդ դոլար: Այդ մասին հայտնել է Ազգային բանջարեղենային միության վերլուծաբան Կիրիլ Լաշինը: Նրա խոսքերով` նախկինում Ռուսաստան էր արտահանվում Թուրքիայում աճեցված լոլիկների 40 տոկոսը: Աղբյուրը: Թուրքիայի կորուստները կազմել է 2 մլրդ դոլար

Կարդալ »