Երեքշաբթի , Հունիսի 19 2018
Սկիզբ / Մանկավարժի անկյուն

Մանկավարժի անկյուն

Դադիվանքում

Իմ դասղեկական 9-րդ ա դասարան փոխադրված աշակերտների ու նրանց ծնողների հետ դեպի Դադիվանք էքսկուրսիա գնալու ցանկությունը մեծ էր, բայց անբարենպաստ եղանակը՝ անձրևն ու քամին, սառը օդը մի պահ մեզ հասցրին տրամադրության անկման, չնայած աշակերտներն ավելի հաստատակամ էին, որ ինչ էլ լինի, պետք է գնան այդ վանական համալիրը տեսնելու: Զարմանալի, նաև …

Կարդալ »

Շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության օրն է: Յոթ երեխայի նկար ընտրեցի, որ յոթնապատկեմ այդ օրվա շնորհավորանքներս՝ ուղղված բոլոր մանուկներին: Այդ երփներանգված մաղթանքներում անհոգ ու խաղաղ մանկություն եմ ցանկանամ բոլոր բալիկներին, բազմաթև ծիածանված երազանքներ եմ հղում սիրո և երջանկության, մաքրության ու անաղարտության, ապրելու և ապրեցնելու սրբությունն իրենց մեջ կրող բոլոր երեխաներին: Տարիների …

Կարդալ »

«Վերջին զանգ» Մարտակերտում

Ի տարբերություն հայաստանյան դպրոցների՝ Արցախում շրջանավարտների «Վերջին զանգի» հանդիսավոր միջոցառումը մայիսի 26-ին էր, ուստի շնորհավորանքս այսօր հղում եմ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների շրջանավարտներին: Այն լի է կյանքի նոր փուլ թևակոխող սերնդի՝ երազանքների իրականացման լավագույն ցանկություններով, նաև՝ բարի մաղթանքներս ուսուցիչներին, ծնողներին, ընդհանրապես՝ նրանց բոլոր հարազատներին:Տարիների հոլովույթում մենք ամեն անգամ առնչվում …

Կարդալ »

Մարդ, ով գնահատել գիտի և հիացնել

Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի աշխատաոճին ծանոթանալու համար անհրաժեշտություն չկա առանձնակի հետաքրքրություն ցուցաբերել, երբ շրջապատում տեսանելի է այն, ինչ շատերիս զարմանալի է: Այո՛, զարմանալի է այնքանով, որ առնչվում ենք մարդու այն տեսակին, ով ամիսների ընթացքում իր բազմաթիվ նախաձեռնություններով հիացմունքի արժանացավ մարտակերտցիներիս կողմից:Ամենևին նպատակս մարդուն գովաբանելը չէ, երբ ինքս …

Կարդալ »

Հուսանք՝ կվերանայվի ուսուցիչ-աշակերտ-ծնող շղթայի գերբեռնված աշխատանքը

Այս օրերին կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները նորից ինձ առիթ տվեցին՝ շոշափելու հարց, որ շատ-շատերիս մտահոգությունն է: Արհեստականորեն իր աշխատանքում ծանրաբեռնված ուսուցիչը նույն ծանրաբեռնվածությունը փոխանցում է աշակերտին, իսկ նրանից էլ անցնում է ծնողին, իսկ այդ գերբեռնված աշխատանքի արդյունքը չի կարող որակ դառնալ՝ առավելապես այն դեպքում, երբ բարձրագույնի դռները բոլորի համար …

Կարդալ »

Այն լուսավոր անունը, որ «մանկավարժ» է կոչվում, պետք չէ արատավորել

Վերջին իրադարձություններին հաջորդող բարեփոխումները նաև իրենց հետ բերեցին անօրինությունների բացահայտում, որտեղ կրթության ոլորտում տարիներ շարունակ կատարվող կաշառակերությունը մի նոր ալիք բարձրացրեց Հայաստանում՝ հաստատելով այն անվստահությունը, որ մինչ այդ եղել է այդ ասպարեզում: Որպես Արցախի դպրոցի ուսուցչուհի՝ չափազանց զարմացած եմ, որն էլ առիթ տվեց, որ իմ կարծիքը լսելի դարձնեմ շատերին: Հնարավոր …

Կարդալ »

Հուսանք՝ նոր ժամանակներն իրենց հետ նոր կրթություն կբերեն

Չնայած «աշակերտը» եզակի կգործածեմ այս հոդվածում, բայց խոսքս վերաբերում է ավագ դպրոցում սովորող այն աշակերտներին, որոնց չի հետաքրքրում ընդհանրապես կրթությունը, նրանց համար ցանկալի է ունենալ դպրոցի ատեստատը, բարձրագույնի դիպլոմը: Աշակերտը դասից փախչում է, ստում է՝ ինչ-որ իրեն արդարացնող պատճառաբանությամբ, բայց երբ պարզվում է՝ խաբել է մեծերին, արդեն ծնվում է մեկ …

Կարդալ »

Հայրենյաց դաս. «Ես մի զարկն եմ քո բազկի»

Դպրոցի 4-րդ ա դասարանի միջոցառումը՝ դասվար Լիանա Ստեփանյանի նախաձեռնությամբ, հայրենասիրության դաս էր, որ իր շուրջն էր հավաքել դպրոցի տնօրինությանը, ուսուցիչներին, աշակերտներին ու ծնողներին: Գրական-երաժշտական ցերեկույթին հրավիրված էին նաև զինվորներ: Խորագիրը՝ «Ես մի զարկն եմ քո բազկի» պարտավորեցնող էր, չորրորդցիների համար մի-մի խոստովանություն, որ հայրենիքն ամենուր իրենց հետ է, իրենց …

Կարդալ »

Եռատոնի մեր հաղթանակը

Մայիսյան եռատոնի մեր հաղթանակն իմ աշակերտուհու՝ 11-րդ գ դասարանում սովորող Տաթևիկ Ղահրամանյանի ձեռքբերումն էր՝ առաջին կարգի դիպլոմ՝ Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 15-17 տարեկան ստեղծագործող աշակերտների միջև մրցույթի հանրապետական փուլում հաղթող ճանաչվելու համար: Ստորև ներկայացվում է Տաթևիկ Ղահրամանյանի ստեղծագործական շարադրանքից: /Նատաշա Պողոսյան/ Իմ ամենօրյա անցնելիք ճամփան Մարտակերտ քաղաքիս հին ավերակների կողքով …

Կարդալ »

Փորձուսուցում, որ իր հետ սեր բերեց ուսուցչի աշխատանքի հանդեպ

Միշտ էլ ազատ եմ իմ արտահայտությունների մեջ, ամենևին չեմ մտահոգվում, որ կարող է արտահայտածս մտքերը որևէ մեկին դուր չգան, երբ յուրաքանչյուրս ազատ ենք մեր կարծիքներում: Միշտ չէ, որ մարդը հանգիստ ընդունում է իր սեփական թերությունները, նաև մեզանից ոչ մեկն էլ կատարելության տիպար չէ, բայց երբեմն պետք է ընդունենք այն դիտողությունները, …

Կարդալ »