Հինգշաբթի , Ապրիլի 19 2018
Սկիզբ / Հասարակություն

Հասարակություն

Սերժ Սարգսյանի լուսանկարը դուրս շպրտած երիտասարդին բերման են ենթարկել

Առավոտյան  Վահագն Գեւորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր տեսանյութ, թե ինչպես է  Զեյթունի ոստիկանության պատուհանից դուրս շպրտում Սերժ Սարգսյանի լուսանկարը: Քիչ առաջ Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ երիտասարդին բերման են ենթարկել: Աղբյուրը: Սերժ Սարգսյանի լուսանկարը դուրս շպրտած երիտասարդին բերման են ենթարկել

Կարդալ »

Քր. գործ՝ Տ. Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքով

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացվել է լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ դատախազությունում հարուցված քրեական գործը։ Քրեական գործի նյութերի համաձայն՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը հաղորդում է ներկայացրել առ այն, որ ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող …

Կարդալ »

Ահազանգ բերման ենթարկված անձանց հարցաքննությունների ոչ իրավաչափության վերաբերյալ

«Իրավապաշտպանների միասնական թեժ գծի» փաստաբաններն ահազանգում են խաղաղ հավաքների մասնակիցներին անօրինական բերման ենթարկելու, սահմանված ժամկետից երկար անազատության մեջ պահելու և Հատուկ քննչական ծառայությունում 2018թ. ապրիլի 16-ին հարուցված թիվ 13199318 քրեական գործով որպես վկա ապօրինի կերպով հարցաքննվելու մասին։ «Իրավապաշտպանների միասնական թեժ գծի» տարածած հաղորդագրությունում մասնավորապես նշվում է. «Բերման ենթարկված անձանց մեծ …

Կարդալ »

Տիգրան Մազմանյանին մեղադրանք են առաջադրել

Ակտիվիստ Տիգրան Մազմանյանին մեղադրանք են առաջադրել: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան  Արա Ղարագյոզյանը: Տիգրան Մազմանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ։ «Սա հերթական ապօրինի որոշումն է, իմ պաշտպանյալի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում»,-ասաց փաստաբանը: Նրա խոսքով, որոշումը կայացվել է մեկ ոստիկանի տված …

Կարդալ »

Անկարգություններին մասնակցելու կասկածանքով երրորդ անձն է ձերբակալվել

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ՝ պարզելու Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 17-ի ուշ երեկոյան տեղի ունեցած զանգվածային անկարգությունների անմիջական մասնակիցների ինքնությունը։ Երեք անձ ձերբակալվել է։ Քննչական կոմիտեից հայտնում են. «Քրեական գործով նախաքննության ընթացքում, ի թիվս այլ քննչական գործողությունների, …

Կարդալ »

«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել

Օրերս տեղի ունեցավ ՀայաստանիՀանրապետության վարչապետի «ընտրությունը» Ազգային ժողովում, որտեղ պատգամավորների մեծամասնությունը քվեարկեց Սերժ Սարգսյանի օգտին։ Բոլորին հայտնի է, որ Սարգսյանը վարչապետ է դարձել 2015 թվականի կեղծված սահմանադրական հանրաքվեի, 2017 թվականի կեղծված խորհրդարանական ընտրությունների արդյունքում: Ակնհայտորեն այս ընտրությունից հետո Սերժ Սարգսյանը՝ տիրապետելով կառավարման ողջ լծակներին, երկիրը, ըստ էության, դարձրեց ավտորիտար պետություն: …

Կարդալ »

Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման մասնակիցները մոտեցան կառավարչության շենքին որտեղ կենտրոնացված են ոստիկանության մեծ ուժեր՝ զինված վահաններով և մահակներով: Ոստիկանական ուժերին ղեկավարում է ՀՀ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը. ոստիկանների թիվը մի քանի հարյուր է: Աղբյուրը: Լարված իրավիճակ կառավարության շենքի մոտ (տեսանյութ)

Կարդալ »

«Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների հայտարարությունը

«Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունները հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասված է. ««Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունները՝ ունենալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների լայն աջակցությունը, օրեր շարունակ իրականացնում են քաղաքացիական անհնազանդության ոչ բռնի գործողություններ՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության։ Նախաձեռնության հեղինակների համար բռնության մերժումը սկզբունք է և բազմիցս հայտարարվել …

Կարդալ »

Ոստիկանության վարքագիծը փոխվե՞լ է. պարզաբանում

ՀՀ ոստիկանությունը պարբերաբար հայտարարություն է տարածում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվող քաղաքիացիական անհնազանդության ակցիաների մասին: Սակայն նկատելի է, որ ոստիկանության այսօրվա գործողությունները կտրուկ են, ագրեսիվ: Դրա վառ վկայություններից են, օրինակ` մի ցուցարար աղջկա քթի վնասվելը, քաղաքացիներին պարբերաբար բերման ենթարկելը, քաղաքացիական հագուստով ոստիկանների՝ լրագրող Տիրայր Մուրադյանին ծեծելը, ուսանողին վրաերթի ենթարկելը: Ոստիկանների այս …

Կարդալ »

Ինչպես են Արարատ Միրզոյանի կնոջը բերման ենթարկում (տեսանյութ)

Քիչ առաջ բերման է ենթարկվել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, թե ինչպես են նրան հասարակական տրանսպորտով տեղափոխում ոստիկանության բաժին: Նշենք, որ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել նաեւ պատգամավոր Արարատ Միրզոյանը: «Կոմիտասի պողոտան փակելու համար բերման են ենթարկել կնոջս …

Կարդալ »