Կիրակի , Հուլիսի 22 2018
Սկիզբ / Մշակույթ / Հնդկաստանի դատարանն առաջարկել է քանդել Թաջ Մահալը

Հնդկաստանի դատարանն առաջարկել է քանդել Թաջ Մահալը

Հնդկաստանի Գերագույն դատարանի դատավորները հայտնել են, որ երկրի կառավարությանը կստիպեն քանդել Թաջ Մահալը, եթե այն չվերականգնվի, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Hindustan Times թերթը։

Դատավորները համարում են, որ հայտնի հուշարձանին անդառնալի վնաս է հասցվել։ Սպիտակ մարմարը, որից կառուցված է Թաջ Մահալը, ավելի քան 350 տարվա ընթացքում ծածկվել է բորբոսով ու բազմաթիվ ճաքերով, իսկ կառավարությունը ոչինչ չի անում եզակի դամբարանը պահպանելու համար։ 

Հնդկաստանի կառավարությանն ուղղված իրենց նամակում դատավորները առաջարկում են խնդրի լուծման երեք տարբերակ՝ Թաջ Մահալը փակելը, այն քանդելը կամ վերականգնելը։

Թաջ Մահալը եզակի մզկիթ- դամբարան է, որը գտնվում է Հնդկաստանում։ Ըստ վիճակագրական տվյալների՝ այն ամեն օր մինչև 200 հազար մարդ է այցելում։

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Իտալիայում ԵՄ հարցերով նախարարը կասկածվում է կոռուպցիայի մեջ

Իտալիայի կառավարության՝ ԵՄ հարցերով նախարար Պաոլո Սավոնան կասկածվում է բանկային խարդախությունների մեջ, փոխանցում է «ՌԻԱ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով