Կիրակի , Հուլիսի 22 2018
Սկիզբ / Քաղաքականություն / Լոպես Օբրադորը Թրամփին Մեքսիկայի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների զարգացման մասին առաջարկություն է ուղարկել

Լոպես Օբրադորը Թրամփին Մեքսիկայի ու ԱՄՆ-ի միջև հարաբերությունների զարգացման մասին առաջարկություն է ուղարկել

Մեքսիկայի ընտրված նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը Դոնալդ Թրամփին ուղարկել է առաջարկություններ, որոնք վերաբերում են Մեխիկոյի ու Վաշինգթոնի փոխհարաբերությունների զարգացման մի շարք ասպեկտների։ Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ Մեխիկոյում Լոպես Օբրադորի հանդիպման արդյունքներով հայտնել է Մեքսիկայի ԱԳ ապագա նախարար Մարսելո Էբրարդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ընտրված նախագահը պետքարտուղար Մայքլ Պոմպեոյին է  փոխանցել առաջարկություն առաջիկա տարիներին ԱՄՆ-ի հետ, հատկապես Թրամփի աշխատակազմի հետ փոխըմբռնման հիմունքների մասին»,- մեջբերել է Էբրարդին Milenio թերթը։ Նրա խոսքով՝ դրանք վերաբերում են Ազատ առևտրի հյուսիսամերիկյան գոտու մասին համաձայնագրին, միգրացիային, անվտանգությանն ու հանուն զարգացման համագործակցությանը։ Ուղերձի մանրամասները չեն հրապարակվելու այնքան ժամանակ քանի դեռ դրանց չծանոթանա Թրամփը, նշել է Էբրարդը։

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Այս տարվա առաջին կիսամյակում 142 դատապարտյալ կրթություն է ստացել, այդ թվում բարձրագույն ու հետբուհական

2018 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար կազմակերպվել է ընդհանուր առմամբ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով