Կիրակի , Հուլիսի 22 2018
Սկիզբ / Հասարակություն / Մանրամասներ 2007 թվականին տեղի ունեցած դեպքից․ Հայկ Սարգսյանը կալանավորվել է

Մանրամասներ 2007 թվականին տեղի ունեցած դեպքից․ Հայկ Սարգսյանը կալանավորվել է

Ոստիկանություն քիչ առաջ հաղորդագրություն է տարածել ու մանրամասներ ներկայացրել
Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի հայտնաբերման եւ կալանավորման մասին։

Ոստիկանություն քիչ առաջ հաղորդագրություն է տարածել ու մանրամասներ ներկայացրել Ալեքսանդր Սարգսյանի որդու՝ Հայկ Սարգսյանի հայտնաբերման եւ կալանավորման մասին։ Ստորեւ նույնությամբ ներկայացնում ենք հաղորդագրության տեքստը․  

«2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 19.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ թիկունքի մասում վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ։ Նույն օրը՝ ժամը 20:40-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին է եկել Երևանի բնակիչ Արթուր Ղևոնդյանը՝ ներկայացնելով 9մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 6 փամփուշտով։

Ղևոնդյանը հայտնել է, որ ատրճանակը մայրաքաղաքի Թումանյան փողոցի թիվ 11Ա շենքի բակում գտել են ինքն ու հիվանդանոց տեղափոխված երիտասարդը։ Երբ վերջինիս ձեռքից փորձել է հրազենը վերցնել, կրակոց է արձակվել, ինչի հետևանքով էլ երիտասարդը վիրավորվել է։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հավաստի օպերատիվ տվյալներ են ստացվել, որ 2007 թվականի ապրիլի 1-ին հիվանդանոց տեղափոխված երիտասարդը վիրավորվել է ոչ թե ատրճանակից պատահաբար արձակված կրակոցի հետևանքով, այլ նրա ուղղությամբ կրակել է Երևանի բնակիչ, 34-ամյա Հայկ Ալեքսանդրի Սարգսյանը։

Նոր ի հայտ եկած հանգամանքների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի կողմից վերացվել է 2007 թվականին հարուցված քրեական գործի կարճման որոշումը։ Հարուցվել է նոր քրեական գործ՝ սպանության փորձի հատկանիշներով։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, ՀՀ գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի աշխատակիցների հետ համագործակցությամբ, ձեռնարկված ծավալուն հետախուզական միջոցառումների արդյունքում, Հայկ Սարգսյանին հուլիսի 4-ին հայտնաբերեցին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում և բերման ենթարկեցին գլխավոր վարչություն։ Սարգսյանը պատրաստվում էր լքել Հայաստանը՝ մեկնելով Ֆրանսիա։

Ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում նրա մտադրությունը չիրականացվեց։ Հայկ Սարգսյանին ոստիկանները ներկայացրել են նախաքննական մարմնին։ Մեղադրանքի առաջադրումից հետո՝ հուլիսի 11-ին, դատարանի որոշմամբ նա կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել նաև, որ 2007թվականի ապրիլի 1-ին ատրճանակով ոստիկանության Կենտրոնական բաժին ներկայացած և դեպքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնած Արթուր Ղևոնդյանը բնակվում է Ռուսաստանի Սոչի քաղաքում։ Տարված բացատրական աշխատանքների արդյունքում 35-ամյա Ղևոնդյանը հուլիսի 8-ին ներկայացել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ապա ներկայացվել նախաքննական մարմնին։

Կատարվածի հանգամանքները քննությամբ պարզվում են», — հայտնում է Ոստիկանությունը։

 

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Բացառվելու է «մերոնց և ձերոնց» բաժանելու գործընթացը. Փաշինյանը՝ ոստիկանությունում

Ոստիկանության խնդիրն է սիրո եւ համերաշխության մթնոլորտը պահպանելը, բայց դա չի նշանակում, որ ոստիկանությունն որեւէ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով