Կիրակի , Հուլիսի 22 2018
Սկիզբ / Քաղաքականություն / Մենք շարունակում ենք աջակցել Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին. ՆԱՏՕ

Մենք շարունակում ենք աջակցել Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին. ՆԱՏՕ

Մենք պահպանում ենք մեր կոմնակցությունն աջակցությանը Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնիշխանությանը: Այս մասին ասվում է Բրյուսելում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների Հռչակագրում:Հռչակագրում նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամները շարունակում են սատարել բոլոր գործընկերներին իրենց արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության ընտրության հարցում անկախ եւ ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքը՝ առանց արտաքին ճնշման եւ հարկադրանքի:«Այս համատեքստում մենք շարունակում ենք աջակցել Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին, ինչպես նաեւ Մոլդովայի Հանրապետությունում` միջազգային իրավունքի այս սկզբունքների եւ նորմերի, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիման վրա: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, ուժեղացված քաղաքական կամք դրսեւորելով, կառուցողականորեն աշխատել՝  հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ՝ բանակցությունների համար սահմանված շրջանակներում»,- նշվում է հայտարարության մեջ:

 

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Ն. Փաշինյան. «Երբ կունենանք հստակ ուղերձ, որ Ադրբեջանը հակված է փոխզիջման, կքննարկենք, բայց ոչ թե կառավարությունում, այլ ազգովի»

Փաշինյանը նաև շեշտեց՝ խնդրի կարգավորման վերջնական փուլում Արցախը պետք է ներգրավված լինի: Արցախի խնդրի կարգավորման …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով