Կիրակի , Հուլիսի 22 2018
Սկիզբ / Հասարակություն / Լարսում մեքենաների կուտակումների խնդիրը մոտ օրերս կլուծվի. փոխնախարար

Լարսում մեքենաների կուտակումների խնդիրը մոտ օրերս կլուծվի. փոխնախարար

Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արմեն Փամբուխչյանը վստահեցնում է, որ  Վերին Լարսում մեքենաների կուտակումների խնդիրը մոտ օրերս կլուծվի: NEWS.am-ի հետ զրույցում փոխնախարարը նշեց, որ խնդիրն առաջացել է ինչպես վրացական անցակետում ներդված նոր համակարգի, այնպես էլ տուրիստական սեզոնի հետ  կապված մեծ հոսքերի հետ:

«Վրացական կողմի տերմինալում այս պահին գտնվում է 40 մեքենա, իսկ ճանապարհներին հերթեր չկան: Ռուսական կողմից, 2 օր առաջվա դրությամբ, հերթը 1.5 կիլոմետրով ավելացել է, սակայն թողունակությունը կազմում է 4-5 ժամ, այսինքն՝ կանգնած վերջին մեքենան 4-5 ժամում անցնում է»,- ասաց փոխնախարարը:

Փամբուխչյանի խոսքով՝ վրացական անցակետում հերթն ավելացել էր այն պատճառով, որ Ռուսաստանից Վրաստան ժամանող տուրիստների թիվն է ավելացել, նաեւ Հայաստանից դուրս եկող բեռնատարների թիվն է շատ, քանի որ ծիրանի արտահանումն է մեծացել: Այս խնդիրներին ավելացել է վրացական անցակետում նոր համակարգի ներդրումը, որը նույնպես ազդեցություն ունեցավ հերթերի գոյացման վրա:

Արմեն Փամբուխչյանը նշեց, որ նախարարությունում գործում է թեժ գիծ, վարորդները կարող են զանգահարել եւ առաջացած խնդիրների մասին տեղեկացնել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ շուրջ 10 օր է, որ հազարավոր հայկական համարանիշներով բեռնատարներ են կուտակված, որոնց մի մասը բեռնված է գյուղմթերքով:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանը NEWS.am-ին հայտնել է, որ Լարսում հայկական բեռնատարների կուտակումը կապված է վրացական անցակետում ներդված նոր համակարգի հետ, որը ենթադրում է հերթի ամրագրում:

Բեռնատարների հայ վարորդները բողոքում են, որ տանջված ու անքուն գերի են ընկել. «Էստեղ գերի ենք ընկել, ոչ թողնում են գնանք առաջ, ոչ էլ՝ գնանք տուն: Մարդիկ գալիս առանց հերթի գնում են, հերթին չեն հետեւում: Սարի տակից հերթ ենք պահում, հասնում ենք էստեղ, դառնում է առանց հերթ։ Վրացական մեքենաներն առանց հերթի անցնում են»։

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

ԱՄՆ-ն բանակցում է Թուրքիայի հետ Patriot համակարգի վաճառքի շուրջ՝ որպես այլընտրանք ռուսական S-400 համակարգին

ԱՄՆ Պետդեպարտամենտը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ Raytheon Co Patriot հակահրթիռային պաշտպանության համակարգի հնարավոր վաճառքի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով