Կիրակի , Հուլիսի 22 2018
Սկիզբ / Պատահարներ / Հալիձորում մեքենան ձորն է ընկել. վիրավոր կա

Հալիձորում մեքենան ձորն է ընկել. վիրավոր կա

Սյունիքի մարզում պատահար է տեղի ունեցել: Հուլիսի 11-ին ժամը 18:56-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Հալիձորի դիտակետի մոտակայքում ավտոմեքենա է գլորվել ձորը. ներսում քաղաքացի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Հալիձորի դիտակետին հարակից տարածքում "Toyota Vitz" մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն.Մ., ծնված 1988թ) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շուրջ 30 մետր սահել դեպի հարակից ձորակը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելն ուղեւորը՝ Ն.Ա.-ը (ծնված 1933թ.), հոսպիտալացվել է Գորիսի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Հնդիկները կովի պատճառով ծեծելով սպանել են մահմեդականին

Հնդկաստանի Ռաջաստան նահանգում մի քանի հնդիկներ մահմեդականին, որին կասկածել են կովերի մաքսանենգության մեջ, ծեծելով սպանել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով