Կիրակի , Հուլիսի 22 2018
Սկիզբ / Քաղաքականություն / Նեթանյահու․ Իսրայելը կկանխի իր սահանները խախտելու բոլոր փորձերը

Նեթանյահու․ Իսրայելը կկանխի իր սահանները խախտելու բոլոր փորձերը

Իսրայելը կկանխի իր սահմանները հատելու բոլոր փորձերը, այս մասին հայտնել է երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Ինտերֆաքսը։

«Մի քանի ժամ առաջ անօդաչու սարք է ներթափանցել Սիրիայի տարածքից Իսրայելի տարածք։ Այն խոցվել է»,- ասել է Նեթանյահուն։

Խոսքը թռչող սարքի մասին է, որը հուլիսի 11-ին՝ Ռուսաստանի ու Իսրայելի առաջնորդների հանդիպումից մի քանի ժամ առաջ խոցել էին իսրայելցի զինվորականները։ Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ սիրիական դրոնը խոցվել է այն բանից հետո, երբ միացել է ազդանշանային համակարգը Հոլանի բարձունքներում։ Ավելի ուշ զինվորականները հայտնել են, որ սարքը խոցելուց առաջ իրենք ստուգել են ու համոզվել, որ այն ոչ թե Ռուսաստանին, այլ Սիրիային է պատկանում։

«Ուզում եմ շեշտել, որ մենք ամենայն խստությամբ կանխելու ենք մեր օդային ու ցամաքային սահմանները խախտելու ցանկացած փորձ»,- շեշտել է Իսրայելի վարչապետը Պուտինի հետ հանդիպման ժամանակ։ «Ես գիտեմ ձեր մտահոգությունների մասին, եկեք ավելի մանրամասն անդրադառնանք դրանց», — պատասխանել է Ռուսաստանի նախագահը։ Նեթանյահուն նաեւ հայտնել է, որ Պուտինի հետ իր յուրաքանչյուր հանդիպումը հնարավորություն է տալիս բարձրացնել անվտանգությունն ու վստահությունը Մերձավոր արեւելքում ու ամբողջ աշխարհում։

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Թրամփը երեսպաշտ է անվանել նրանց, ովքեր իրեն քննադատում են Պուտինի հանդեպ մեղմ վերաբերմունքի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեսպաշտության մեջ է մեղադրել այն լրատվամիջոցներին, որոնք քննադատում են իրեն Ռուսաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով