Կիրակի , Հուլիսի 22 2018
Սկիզբ / Տնտեսություն / «Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանում է տարածել ՊԵԿ հաղորդագրության վերաբերյալ

«Գազպրոմ Արմենիա»-ն պարզաբանում է տարածել ՊԵԿ հաղորդագրության վերաբերյալ

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ ՊԵԿ հաղորդագրության մեջ թվարկված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերություն է հանդիսանում միայն  «Ավտոգազ» ՍՊԸ-ն: Այս մասին պարզաբանում է տարածել «Գազպրոմ Արմենիա»-ն` նշելով, որ այսօր ՊԵԿ հաղորդագրության մեջ գրված ՍՊԸ-ները «Գազպրոմ Արմենիա»-ին չեն պատկանում:

Այս կապակցությամբ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես հայտարարում է, որ ՀՀ ՊԵԿ հաղորդագրության մեջ թվարկված սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ դուստր ընկերություն է հանդիսանում միայն  «Ավտոգազ» ՍՊԸ-ն, ուր հարկային մարմնի կողմից իրականացվել է ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված բյուջեի հետ փոխհարաբերությունների ստուգում՝ դրանից բխող համապատասխան գործողություններով։

ՀՀ ՊԵԿ կողմից հուլիսի 11-ին տարածած «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի՝ «Ավտոգազ» ՍՊԸ-ն, ինչպես նաև «Ավտոստոպ», «Գաօմ գրուպ», «Գազ գրուպ», «Արզնի գազ», «Ֆակել գազ» և «Նախշին» ՍՊԸ-ները խուսափել են հարկային պարտավորություններից» վերտառությամբ մամուլի հաղորդագրությունը մի շարք լրատվամիջոցների կողմից, ինչպես նաև սոցիալական ցանցերում տարընթերցման տեղիք է տվել։

Կրկին հարկ ենք համարում ընգծել, որ վերը նշված հաղորդագրության մեջ թվարկված մնացած ՍՊԸ-ները «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ որևէ առնչություն չունեն։

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Արա Մինասյանը նոր սկանդալի կենտրոնու՞մ Armtimes

«Armtimes » -ը գրում է. Առողջապահույան նախարար Արսեն Թորոսյանից «Հայկական ժամանակ» տեղեկանում է, որ Երեւանում գործող …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով