Կիրակի , Հուլիսի 22 2018
Սկիզբ / Տնտեսություն / Առեւտրային պատերազմը կարող է բացասաբար ազդել նավթի համաշխարհային շուկայի վրա․ ՕՊԵԿ

Առեւտրային պատերազմը կարող է բացասաբար ազդել նավթի համաշխարհային շուկայի վրա․ ՕՊԵԿ

Առեւտրային պատերազմը կարող է բացասաբար ազդել նավթի համաշխարհային շուկայի վրա։ Այս մասին ասված է ՕՊԵԿ-ի զեկույցում, փոխանցում է Reuters-ը։

Նշվում է, որ 2017-2018 թվականներին համաշխարհաին առեւտրի աշխուժացումը նպաստել է տնտեսական աճի, եւ, հետեւաբար, նավթի պահանջարկի ավելացմանը։ Սակայն, այս միտումը կարող է փոխվել ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային տարաձայնությունների ֆոնին։

ՕՊԵԿ-ի տվյալներով՝ եթե լարվածությունը առեւտրում ավելի մեծանա, հաշվի առնելով նաեւ այլ անորոշություններ, դա կարող է ազդել նաեւ բիզնեսի ու սպառողների տրամադրության վրա․ «Այն ժամանակ դա կարող է բացասաբար ազդել նաեւ ներդրումների, կապիտալի հոսքի եւ սպառողական ծախսերի վրա, որն էլ, որպես հետեւանք, բացասաբար կազդի նավթի համաշխարհային շուկայի վրա»։

 

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

«Ցմահների խնդիրը» և դրա լուժումը

Կարևոր է ոչ միայն ցմահ դատապարտյալների մեծ թիվը, այլ թե ինչպես են քննվել այդ գործերը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով