Կիրակի , Հուլիսի 22 2018
Սկիզբ / Մշակույթ / Երեւան-2800 ցուցահանդես. Գլենդելի կենտրոնական գրադարանը նշում է մայրաքաղաքի տարելիցը

Երեւան-2800 ցուցահանդես. Գլենդելի կենտրոնական գրադարանը նշում է մայրաքաղաքի տարելիցը

Երեւանի 2800 ամյակի առթիվ Գլենդել քաղաքի գրադարանի արվեստի եւ մշակույթի բաժինը Երեւանի քաղաքապետարանի զբոսաշրջության բաժնի հետ համատեղ հուլիսի 11-22-ին կհյուրընկալեն տասնօրյա հատուկ ցուցահանդես քաղաքի կենտրոնական գրադարանի ReflectSpace եվ PassageWay պատկերասրահներում: Այս մասին հայտնում է MassisPost լրատվական տեղեկատուն:

Ցուցահանդեսում կներկայացվեն պատմական նկարներ, ժամանակակից արվեստի, կինոյի եւ լուսանկարչության գործեր, որոնք ցույց կտան Երեւանի տեղն աշխարհում՝ որպես 21-րդ դարի ծաղկուն եւ պայծառ քաղաք: Նաեւ կլինեն լուսանկարներ, որոնցում պատկերված են վերջերս տեղի ունեցած թավշյա հեղափոխության կադրեր Երեւանի փողոցներից:

ReflectSpace-ը ներառական ցուցահանդեսների պատկերասրահ է, որը հատուկ ձեվավորվել է ներկայացնելու մարդկային մեծ ողբերգություններ, ցեղասպանություններ եւ քաղաքացիական իրավունքի ոտնահարման դեպքեր: Սրահը նախատեսված է թե՛ փորձարարական, թե՛ տեղեկութային հարթակ լինելու համար, որպեսզի ցույց տա Գլենդելի ընդհանուր համայնքային որակն ու մտածելու տեղիք տա մարդու իրավունքների գլոբալ խնդիրների մասին:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Որոշվել է՝ Երեւանի ավագանու ընտրություններում ցուցակը կգլխավորի Մանե Թանդիլյանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Լուսավոր Հայաստանում» քննարկում են՝ եթե համաձայնության չեկան Երեւանի ավագանու ընտրություններին «Ելք» …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով