Կիրակի , Հուլիսի 22 2018
Սկիզբ / Հասարակություն / Պետք է բացառել մասնավոր անձանց կողմից հանգստի գոտիներ մարդկանց մուտքը խոչընդոտելու դեպքերը. փոխնախարար

Պետք է բացառել մասնավոր անձանց կողմից հանգստի գոտիներ մարդկանց մուտքը խոչընդոտելու դեպքերը. փոխնախարար

Պետք է բացառել մասնավոր անձանց կողմից հանրային հանգստի գոտիներ մարդկանց մուտքը խոչընդոտելու դեպքերը: Այս մասին այսօր` հուլիսի 11-ին ՀՀ Տարածքային կառաավարման և զարգացման նախարարությունում քննարկման ընթացքում ասել է նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը:

Տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ այսօր քննարկվել է պատմամշակութային հուշարձանների տարածքներ և  հանգստի  գոտիներ հասարակության մուտքն ավելի հասանելի դարձնելուն, ինչպես նաև այդ տարածքները  կենցաղային աղբով  աղտոտելուց զերծ պահելուն ուղղված հարցեր:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների մարզային վարչությունների,  ճանապարհային ոստիկանության,  հասարական կարգի ապահովման վարչության ներկայացուցիչներ, փոխմարզպետներ, այլ պաշտոնատար անձինք:  

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Դավիթ Գևորգյանը նշել է,  որ պետք է բացառել մասնավոր անձանց կողմից հանրային հանգստի գոտիներ մարդկանց մուտքը խոչընդոտելու դեպքերը,  և այս հարցում կարևորել է  ոստիկանության, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցված աշխատանքը: Ըստ նրա` այն դեպքերը, որոնք առնչվում են նմանատիպ  տարածքների սեփականության  խնդրի հետ, պետք է հիմնավոր ուսումնասիրվեն` պարզելու սեփականության իրավունքի  հավաստիությունը: 

Կարևորվել է չսահմանված վայրերում  աղբը թափելու դեմ ուղղված նպատակային գործողություններ և գործնական քայլեր ձեռնարկելու  անհրաժեշտությունը:

Source: X

Մասին News.am

Կարդացեք նաև

Դուխով կանգնած ենք Ձեր կողքին. Օսիպյանը՝ Փաշինյանին

Քաղաքական փոփոխությունների արդյունքում ամեն ինչ արվել է, որպեսզի ոստիկանության համակարգի կայունությունը չխաթարվի: Այս մասին, այսօր՝ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով