Կիրակի , Հուլիսի 22 2018
Սկիզբ / Արցախ / «Արմօյլ» ընկերության տնօրենը ժամանեց գործարան

«Արմօյլ» ընկերության տնօրենը ժամանեց գործարան

Քիչ հետո Եղվարդի համայնքապետարանում հանրային լսումներ են լինելու:

Եղվարդ-Երևան մայրուղին շարունակում է փակ մնալ։ Եղվարդի Նատի թաղամասի բնակիչները և չրի արտադրամասի աշխատակիցները բողոքի ակցիա  են անում Արմօյլ ընկերության կողմից կառուցվող նավթավերամշակման գործարանի դեմ։

Գործարան է ժամանել նաև Արմօյլ ընկերության տնօրեն Ալֆրեդ Աբեդին, ով վստահեցնում էր, որ կառուցվելիք գործարանը վնաս չի հացնելու շրջակա միջավայրին և Նատի թաղամասի բնակիչներին։ Ալֆրեդ Աբեդին նշեց, որ գործարանում այրման ոչ մի պրոցես տեղի չի ունենալու, արտանետումներ չեն լինելու։

Միայն ավտոյուղերի և բիտումի արտադրություն է լինելու։ Քիչ հետո Եղվարդի համայնքապետարանում հանրային լսումներ են լինելու, որտեղ «Արմօյլ» ընկերություն, ըստ Ալֆրեդ Աբեդիի՝ պատրաստվում է ներկակացնել համապատասխան բոլոր փաստաթղթերը գործարանի կառուցման օրինականության վերաբերյալ։

Աբեդիի հավաստիացիումներին բնակիչները թերահավատորեն են վերաբերվում և պահանջում են կասեցնել գործարանի կառուցումը` մինչև անվտանգության վերաբերյալ անհրաժեշտ երաշխիքների առկայությունը։ էս ա

Source: X

Մասին Hetq.am

Կարդացեք նաև

Թրամփը ZTE ընկերությանը ազատել է ԱՄՆ պատժամիջոցներից

Հանրապետական սենատորները դադարեցրել են չինական ZTE  հեռահաղորդակցության  ընկերության հանդեպ պատժամիջոցային ռեժիմը վերականգնելու փորձերը  , հայտնում է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով