Կիրակի , Հուլիսի 22 2018
Սկիզբ / Հասարակություն / ԿԳՆ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

ԿԳՆ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի  Զարգացման ծրագրի  մշտական  ներկայացուցիչ  Շոմբի Շարփին: ԿԳ նախարարն անդրադարձել է կրթության ոլորտում ՄԱԿ-ի  տարբեր  ծրագրերի հետ  առկա համագործակցությանը ու շեշտել  վերջինիսզարգացմանն ուղղված կառուցողական երկխոսության կարևորությունը: Հանդիպման առանցքում հիմնականում եղել են կրթության ոլորտում նախանշվող բարեփոխումները, որոնք ընդգրկելու են կրթության բոլորաստիճանները՝ հանրակրթությունից մինչև բարձրագույն կրթություն: Անդրադառնալով կրթության ոլորտի ապաքաղաքականացման խնդրին՝Արայիկ Հարությունյանը մասնավորապես նշել է, որ հանրակրթության ոլորտի բարեփոխումներում կարևորվելու է ուսուցչի վարկի բարձրացումնու ծնողական համայնքի մասնակցությունը: Միջին մասնագիտական (ՄԿՈւ) և բարձրագույն կրթական աստիճաններում ԿԳ նախարարն ընդգծելէ կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման հարցը: «Մեզ համար շատ կարևոր է ՄԿՈւ ոլորտի զարգացումը, որը կնվազեցնի ճնշումըավագ դպրոցի և բուհական համակարգի վրա»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Հայաստանում ՄԱԿ- ի  մշտական  համակարգող  Շոմբի Շարփին  ողջունել է  կրթության  ոլորտի նոր ղեկավարության կողմից նախատեսվողբարեփոխումները և պատրաստակամություն հայտնել փոխգործակցության խորացման ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև կրթության ոլորտի բաեփոխումներին միտված օրենսդրական փոփոխություններին և համագործակցության մի շարք հարցերի:

Աղբյուրը: ԿԳՆ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Մասին AraratNews.am

Կարդացեք նաև

ԱԳ նախարարը ելույթ է ունեցել կայուն զարգացման վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնյաների քաղաքական ֆորումին

Հուլիսի 18-ին Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ ունեցավ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի հովանու ներքո …