Կիրակի , Հուլիսի 22 2018
Սկիզբ / Պատահարներ / Կանադայում օդանավը արտահերթ վայրէջք է կատարել հրդեհի պատճառով

Կանադայում օդանավը արտահերթ վայրէջք է կատարել հրդեհի պատճառով

WestJet ավիաընկերության ուղեւորատար Boeing 737 օդանավը հրդեհի պատճառով Կալգարիի օդանավակայանում արտահերթ վայրէջք է կատարել, հայտնում է CTV-ն:

Օդանավը Կալգարի-Վանկուվեր չվերթ էր կատարում: Օդ բարձրանալուց հետո անձնակազմը շուտով բեռների հատվածից հրդեհի ազդանշան է ստացել: Որոշում է ընդունվել վերադառնալ Կալգարի: Պատահարի հետեւանքով ոչ ոք չի տուժել, օդանավը հաջող վայրէջք է կատարել, իսկ ուղեւորներին այլ օդանավ են տեղափոխել: Չի հստակեցվում, թե կոնկրետ քանի ուղեւոր է եղել: Հրդեհի պատճառները պարզված չեն:



Աղբյուրը: Կանադայում օդանավը արտահերթ վայրէջք է կատարել հրդեհի պատճառով

Մասին News.am

Կարդացեք նաև

Եթե ազդակիր համայնքները չուզենան, այդ նախագիծը չի իրագործվի. Փաշինյանը՝ «Դեբեդ» հեկ-ի կառուցման մասին

Մենք պետք է բացառենք իրավիճակները, երբ ինչ-որ նախագծեր իրականացվում են ի հեճուկս ազդակիր համայնքների: Այս …