Սկիզբ / Ինովացիա / Facebook-ի փոխնախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին

Facebook-ի փոխնախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին

Ամերիկյան Facebook ընկերության հաղորդակցությունների հարցերով փոխնախագահ Էլիոթ Շրեյջը հինգշաբթի հայտարարել է իր հրաժարականի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նա վերահսկել է այն միջոցառումները, որոնք ընկերությունը վերջին ամիսներին կազմակերպություններին անձնական տվյալների փոխանցման  վերաբերյալ սկանդալների ֆոնին ձեռնարկել էր:

 «Facebook-ում ավելի քան 10 տարվա աշխատանքից հետո ես որոշեցի, որ իմ կյանքում պետք է նոր փուլ սկսվի: Տեխնոլոգիական ընկերությունում քաղաքականությունն եւ հաղորդակցությունները ղեկավարելն ինձ իսկական հաճույք էր պատճառում: Այս գործը սակայն շատ ինտենսիվ է եւ այլ նպատակների համար ժամանակ չի թողնում», — Facebook-ի իր էջում գրել է նա:



Աղբյուրը: Facebook-ի փոխնախագահը հայտարարել է իր հրաժարականի մասին

Մասին News.am

Կարդացեք նաև

Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը վարչապետը ստացել է, սակայն դեռ չի ստորագրել. խոսնակ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է, սակայն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով