Սկիզբ / Մշակույթ / Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել դանիացի Ջոնաթան Սվենսենը

Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել դանիացի Ջոնաթան Սվենսենը

Խաչատրյանի միջազգային մրցույթի հաղթողն այս տարի Ջոնաթան Սվենսենն է Դանիայից. նա 15 հազար դոլարի չափով պարգեւ է ստացել: Հունիսի 6-14-ն անցկացված 14-րդ մրցույթը թավջութակ մասնագիտությամբ էր: Երկրորդ մրցանակը ստացել է Ռուսաստանից Ֆյոդոր Ամոսովը, երրորդ տեղերը կիսել են Ռուստեմ Խամիդուլինը՝ Ռուսաստանից եւ Չի-Ուոն Հոնգը՝ Հարավային Կորեայից: Վերջինը նաեւ արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակի:

Հունիսի 14-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացված հանդիսավոր արարողության ընթացքում նաեւ հատուկ մրցանակներ են հանձնվել: «Մրցույթի լավագույն կոնցերտմայստեր» անվանակարգում մրցանակ է ստացել պրոֆեսոր Արմեն Բաբախանյանը, ՌԴ-ից Վասիլի Ստեփանովն էլ արժանացել է հատուկ մրցանակի՝ Արամ Խաչատրյանի սոնատ-ֆանտազիայի լավագույն մեկնաբանության համար:

Նշենք, որ Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի ժյուրիի պատվավոր նախագահը հայտնի կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին էր: Մրցույթն այս տարի նվիրված էր Արամ Խաչատրյանի 115-ամյակին:

Նշենք, որ միջազգային 14-րդ մրցույթն անցկացվել է ՀՀ նախագահի տիկին Նունե Սարգսյանի հովանու ներքո:



Աղբյուրը: Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել դանիացի Ջոնաթան Սվենսենը

Մասին News.am

Կարդացեք նաև

Ֆրեսկո արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային 5րդ փառատոն

2018 թվականի հունիսի 22-ից կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի հինգերորդ միջազգային փառատոնը: Հայաստանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով