Սկիզբ / Ինովացիա / Սահմանամերձ Չինարի գյուղի հիմնական փողոցը կլուսավորվի. ՎիվաՍել-ՄՏՍ

Սահմանամերձ Չինարի գյուղի հիմնական փողոցը կլուսավորվի. ՎիվաՍել-ՄՏՍ

Սահմանամերձ Չինարի գյուղի հիմնական փողոցը կլուսավորվի. կներդրվի LED լուսավորության համակարգ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Հաղորդագրությունում ասվում է.

«Չինարեցիները բացատրում են, որ դաշտում գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ են համարվում երեկոյան ժամերին. հողը ջրելու հարցն այդ կերպ հեշտ է լուծել: Լուսավորոթյան բացակայությունը, սակայն, անվտանգության խնդիր է ստեղծում: Բնակավայրի վարչական ղեկավարը տեղեկացնում է, որ գյուղն ունի 14 կմ ներհամայնքային ճանապարհներ, բայց շատ կարեւոր է գյուղի՝ հարավից հյուսիս ձգվող հիմնական ճանապարհի լուսավորումը:

«Հարեւան գյուղերը գիշերային ժամերին լուսավորված են, իսկ Չինարին՝ դեռ ոչ: Եթե գյուղի հիմնական փողոցը լուսավորվի, մարդիկ կոգեւորվեն, հավատով կնայեն ապագային, իսկ հակառակորդը կհասկանա, որ չինարեցին ամուր է»,- ասել է բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանը: Սահմանամերձ գյուղերը եղել եւ մնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում, ընդ որում՝ ոչ միայն ցանցի զարգացման տեսանկյունից: Ընկերությունն իր գործընկերոջ՝ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ միասին, շարունակում է առաջնորդվել պատասխանատու մոտեցմամբ՝ գիտակցելով, որ դա է երկրի զարգացմանը նպաստելու երկարաժամկետ ուղին:

Այդ  մասին են վկայում սոցիալական կյանքի բարելավմանն ուղղված՝ վերջին տարիների ներդրումները: Մինչեւ տարեվերջ, կողմերը Չինարիում  կիրականացնեն հերթական ծրագիրը. կներդրվի LED լուսավորության համակարգ:

«Մենք սկսել ենք իրականացնել ընթացիկ տարվա սոցիալական ուղղվածության ծրագրերը: Պահպանվել են բոլոր այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ, տարիներ շարունակ կատարել ենք ներդրումներ: Թիրախում դարձյալ հեռավոր մարզերն են, սահմանամերձ բնակավայրերում ենթակառուցվածքների զարգացումը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տավուշի մարզի Չինարի գյուղը երեք կողմից սահման ունի հակառակորդի հետ: Ուղիղ գծով՝ սահմանի հեռավորությունը երբեմն հասնում է 600 մետրի: Չնայած սովորական դարձած ոտնձգություններին, այստեղ ձգտում են պահպանել կյանքի բնականոն ռիթմն ու զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով: Մինչդեռ ենթակառուցվածքների բացակայության պատճառով, դա այդքան էլ հեշտ չի տրվում սահմանապահ գյուղի բնակիչներին: Լուծման ենթակա են տարբեր խնդիրներ, բայց առաջնահերթ է համարվում Չինարիի արտաքին լուսավորության համակարգի ապահովումը:



Աղբյուրը: Սահմանամերձ Չինարի գյուղի հիմնական փողոցը կլուսավորվի. ՎիվաՍել-ՄՏՍ

Մասին News.am

Կարդացեք նաև

Չարաշահումներ Գյումրիի թիվ 40 հիմնական դպրոցում. տնօրենը մեղադրվել է

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քերական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով