Սկիզբ / Տնտեսություն / Պետական պարտքը 2017-ի վերջին կազմել է ՀՆԱ 58,8 տոկոսը. Ջանջուղազյան (ուղիղ)

Պետական պարտքը 2017-ի վերջին կազմել է ՀՆԱ 58,8 տոկոսը. Ջանջուղազյան (ուղիղ)

2017 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը կազմել է 6 մլրդ 775 մլն դոլար, որից 6 մլրդ 173 մլն-ը կառավարության մասն է, իսկ մնացածը Կենտրոնական բանկինն է: Այս մասին, այսօր՝ հունիսի 13-ին, ԱԺ-ում ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով, պետական պարտքի արտաքին մասը կազմել է 4 մլրդ 483 մլն դոլար, իսկ մնացածը ներքին պարտքի մաս են կազմում. «Պետական պարտքը կազմել է ՀՆԱ 58,8 տոկոսը»,-ընդգծեց նախարարը:

Նա ընդգծեց, որ պետական պարտքի արտոնյալությունը գնալով նվազում է, ինչը բնական է:

Հայաստանը, ըստ նախարարի, շարունակում է գնահատվել որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր:



Աղբյուրը: Պետական պարտքը 2017-ի վերջին կազմել է ՀՆԱ 58,8 տոկոսը. Ջանջուղազյան (ուղիղ)

Մասին News.am

Կարդացեք նաև

Բրյուսովի անվան համալսարանի պահեստապետը մոտ 13 մլն դրամի յուրացում է կատարել. մանրամասներ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում իրականացվում են ակտիվ քննչական եւ դատավարական այլ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով