Սկիզբ / Տնտեսություն / Թրամփի՝ առեւտրային հաշվեկշռի հաշվարկի մոտեցումը հնացել է. Մերկել

Թրամփի՝ առեւտրային հաշվեկշռի հաշվարկի մոտեցումը հնացել է. Մերկել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ առեւտրային հաշվեկշռի հաշվարկի մոտեցումը հնացել է: Այս մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը  հայտարարել է Քրիստոնեա-դեմոկրատական միություն խմբակցության տնտեսական խորհրդի միջոցառման ժամանակ, հայտնում է Hamburger Abendblatt-ը:

Մերկելը նշել է, որ առեւտրային հաշվեկշռի սալդոն հաշվարկելիս հաշվի չի առնվում ծառայությունների վաճառքը: «Եթե այն ներառվի առեւտրային հաշվեկշռի մեջ, ապա կստացվի, որ ԱՄՆ-ն Եվրոպայի հետ առեւտրում մեծ պրոֆիցիտ ունի (եկամուտների գերազանցում ծախսերի նկատմամբ – խմբ.): Եվ ծառայությունների բաժինը կաճի»,- վստահ է Գերմանիայի կանցլերը: Նրա խոսքով՝ Գերմանիան ԱՄՆ-ում ավելի շատ է ներդրումներ անում, քան Միացյալ Նահանգները Գերմանիայում:

Ավելի վաղ Թամփն իր Twitter-ում նշել էր, որ ԱՄՆ-ն չափից ավելի շատ է փող ծախսում ՆԱՏՕ-ի երկրների համար: «Գերմանիան ՆԱՏՕ-ին աջակցելու համար վճարում է իր ՀՆԱ-ի 1 տոկոսը, մինչդեռ ԱՄՆ-ն՝ այդ կարիքների համար ՀՆԱ-ի 4 տոկոսից ավելին»,- հայտարարել էր նա: ԱՄՆ նախագահը նաեւ կրկին հիշեցրել էր ԱՄՆ 800 մլրդ դոլարի առեւտրային դեֆիցիտի մասին:



Աղբյուրը: Թրամփի՝ առեւտրային հաշվեկշռի հաշվարկի մոտեցումը հնացել է. Մերկել

Մասին News.am

Կարդացեք նաև

Նորվեգիայի պատգամավորները Թրամփի թեկնածությունն առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի համար

Նորվեգիայի իշխող Առաջընթացի կուսակցության անդամները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունն առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով