Կիրակի , Հուլիսի 22 2018
Սկիզբ / Հասարակություն / Սամվել Ալեքսանյանը որոշել է ժողովրդի «քթից բերել»

Սամվել Ալեքսանյանը որոշել է ժողովրդի «քթից բերել»

Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունը» հարվածել է հատկապես օլիգարխների գրպանին, բոլոր նրանց, ովքեր, նախկին իշխանությունների օրոք հարմարվելով վերջիններիս կողմից մոգոնված խաղի կանոններին, հարմարավետ տեղավորվել էին քրեա-օլիգարխիկ բնույթ կրող իշխանական բուրգում ու փող էին դիզում՝ բնականաբար, դրանից մի մեծ բաժին հատկացնելով նաև վերևներում կանգնածներին:

Ժամանակները շատերի համար բոլորովին անսպասելիորեն փոխվեցին , խաղի կանոնները վերասահամնվեցին , ու հիմա նույն այդ օլիգարխներն , ովքեր երկար տարիներ ի վեր « ծծում էին ժողովրդի արյունը », ստիպված են ձեռնարկել արտակարգ միջոցառումներ՝ ստեղծված իրավիճակից հնարավորինս անվնաս դուրս գալու, քիչ կորուստներ ունենալու համար :
Պարզվում է , սակայն , որ մասնավորապես՝ Սամվել Ալեքսանյանը՝ հայտնի « Լֆիկ Սամոն », ըստ մամուլում տեղ գտած լուրերի , որոշել է բավական օրիգինալ եղանակով լուծել այն բոլոր խնդիրներն ու մարտահրավերները , որոնք առաջացել են Փաշինյանի՝ իշխանության գլուխ գալով :
Ասում են ՝ մասնավորապես՝ « Երևան Սիթիի » աշխատակիցների աշխատավարձներից սկսել են պահումներ անել ու կրճատել դրանք . մեկ դրույքով աշխատողները դարձել են կես դրույքով աշխատողներ՝ ստանալով նախկին աշխատավարձից շատ ավելի ցածր աշխատավարձ , իսկ ահա ԱԱԾ բացահայտումներից հետո ընդհանրապես շատերի աշխատավարձերը դարձել են 100 դոլարից էլ պակաս՝ « գործերը վատ են » պատճառաբանմամբ :
Թե որքանով կարող է Սամվել Ալեքսանյանին պատկանող առևտրային հսկա կենտրոնների պարագայում արդարացի համարվել նմանօրինակ պատճառաբանությունն, անկեղծ , անհսականալի է : Չէ՞ որ նրան պատկանող այդ հսկա հիպերմարկետներից ուզած — չուզած առևտուր է անում Երևան քաղաքի առնվազը կեսը կեսն, ու մի փոքր դժվար պատկերացնելի է, որ Փաշինյանի՝ իշխանության գլխին հայտնվելը կարող էր ազդել Ալեքսանյանին պատկանող առևտրային կենտրոնների եկամուտների կամ բնակչության հաճախելիության վրա : Այլ հարց , որ այլևս հայտնի գործարարն , ըստ էության , չունի հարկերը թաքցնելու կամ այլ զարտուղի ճանապարհների միջոցով ստվերային հսկայածավալ եկամուտներ կուտակելոի հնարավորություն՝ պայմանավորված երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ ու այդ իսկ պատճառով որոշել է ժողովրդի քթից բերել՝ իր մոտ աշխատողներին ստրուկի տեղ դնելով ու թուլափայ շպրտելով :
Թե մինչև երբ է շարունակվելու այս աբսուրդի թատրոնն , առայժմ անհասկանալի է : Սակայն բոլորովին չի բացառվում , որ միառժամանակ անց « Երևան Սիթիներում » տեղ գտած մարդատյաց այս պրակտիկան իր կիրառությունը գտնի Ալեքսանյանների ընտանիքին պատկանող այլ օբյեկտներում նույնպես :
Նիկոլ Փաշինյանը ստվերն ու կոռուպցիան կրճատելու հարցում չափազանց լուրջ է տրամադրված:

Աղբյուրը: Սամվել Ալեքսանյանը որոշել է ժողովրդի «քթից բերել»

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Պրանկերների զանգերում հումորից բացի տեսնում եմ որոշակի քաղաքական բովանդակություն. Փաշինյան

Այդ մասին այսօր՝ հուլիսի 20–ին,  ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպես է վերաբերվում իրավիճակին, …