Կիրակի , Հուլիսի 22 2018
Սկիզբ / Քաղաքականություն / Կենտրոնի դատարանի մոտ իրավիճակը լարվել է. ժամանել են մեծ թվով ոստիկաններ

Կենտրոնի դատարանի մոտ իրավիճակը լարվել է. ժամանել են մեծ թվով ոստիկաններ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի եւ Նորք մարաշի նստավայրի մոտ իրավիճակն այս պահին լարվել է: Դատարանի շենքի մոտ են ժամանել մի քանի տասնյակ ոստիկաններ եւ փորձում են բողոքի ակցիա անցկացնող զինված խմբի գործով ամբաստանյալների հարազատներին հեռացնել տարածքից եւ ապահովել դատարանի աշխատանքը:

Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ մի փոքր քաշքշոց է տեղի ունեցել:

Նշենք, որ զինված խմբի գործով ամբաստանյալների հարազատները մի քանի ժամ է շրջափակել են դատարանի մուտքերը եւ դատավոր Արմեն Բեկթաշյանից պահանջում են արտահերթ նիստ անցկացնել:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ:

Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: Ավելի ուշ մեղադրանքներ առաջադրվեցին երկու տասնյակ անձանց:



Աղբյուրը: Կենտրոնի դատարանի մոտ իրավիճակը լարվել է. ժամանել են մեծ թվով ոստիկաններ

Մասին News.am

Կարդացեք նաև

Լիլիթ Թադեւոսյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Լիլիթ Թադեւոսյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ: «Հիմք …