Կիրակի , Հուլիսի 22 2018

Մայիսի 31, 2018 - Օրվա արխիվ

Թրամփը չի բացառել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ համաձայնագիր կնքելու համար մի քանի հանդիպում կպահանջվի

Նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ապամիջուկայնացման  վերաբերյալ համաձայնագիր կնքելու համար մի քանի հանդիպում կպահանջվի: Reuters-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ կցանկանար, որպեսզի Փհենյանը ցանկացած համաձայնագրի շրջանակներում որքան հնարավոր է արագ դադարեցնի  միջուկային ծրագիրը: Նա հույս է հայտնել, որ հունիսի 12-ին Սինգապուրում …

Կարդալ »

Փարիզ. Քանի դեռ Թրամփը սպառնում է, կտուժի ամերիկյան սպառողը

ԱՄՆ-ի կողմից  պողպատի եւ ալյումինի համար սահմանված մաքսատուրքերը անհիմն են եւ ԵՄ-ից համաչափ պատասխան կստանան, հաղորդում է Reuters-ը: «Ֆրանսիան եւ ԵՄ-ն իհարկե հավանություն չեն տալիս այդ միջոցներին: Մենք պատրաստվում ենք նախազգուշական միջոցներ ձեռնարկել, եւ թույլ չենք տա, որ անհիմն քայլերը անպատասխան մնան», — ասել է Ֆրանսիայի առեւտրի նախարար Ժան-Բաստիստե Լեմոյնը` …

Կարդալ »

Google Chrome-ի նոր տարբերակը կայքերում իրավազորումն առանց գաղտանբառերի թույլ կտա անցնել

Google ընկերությունը ընդլայնել է իր Chrome բրաուզերի հնարավորությունները՝ օգտատերերին թույլ տալով  կայքերում իրավազորումն առանց գաղտանբառերի անցնել, հաղորդում է HighTech-ը: Chrome-ն աշխարհում երկրորդ բրաուզերն է, որն իրավազորման համար Mozilla-ից հետո ապահովում է կենսաչափական սենսորների գործառույթը: Կենսաբանական ճշգրտումը ներդրվել է 2018-ին, քանի որ հաքերներն անընդհատ զարգացնում են գաղտնի տվյալների գողության հնարավորությունները: …

Կարդալ »

Գյուրզան` Երևանի ռեստորաններից մեկի բակում

Մայիսի 31-ին, ժամը 16:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղում՝ ռեստորաններից մեկի բակում, նկատվել է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: …

Կարդալ »

Մեկ օրում արձանագրվել է 10 ՃՏՊ, 13 մարդ տուժել է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 30-ից 31-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 31 դեպք։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 6, խարդախության, յուրացման կամ վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահելու 3-ական, խուլիգանության ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 …

Կարդալ »

Բիզնեսը շոկի մեջ է ներկրվող մետաղների համար մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի որոշումից

Եվրոպայում ամերիկյան ընկերությունները անհանգստացած են նախագահ Դոնալդ Թրամփի՝ Եվրոպական միությումից ԱՄՆ ներկրվող պողպատի եւ ալյումինի մաքսատուրքերի սահմանման կապակցությամբ: Նրանք կարծում են, որ դա կարող է առեւտրային պատերազմ հրահրել, հաղորդում է AP-ն: Ըստ Ամերիկյան առեւտրի պալատի գլխավոր տնօրեն Սյուզան Դանգերի, Եվրոպայի ամերիկյան ընկերությունները դեմ են Վաշինգթոնի այս որոշմանը: Նա նշել է, …

Կարդալ »

Գեղի գետը մտցրել են 6 հէկի խողովակների մեջ, եւս 2-ը կառուցման փուլում են

30 կմ երկարությամբ Գեղի գետի և դրա ավազանի վրա արդեն 6 փոքր հէկ է գործում, ևս երկուսը կառուցման փուլում են: 30 կմ երկարությամբ Գեղի գետի և դրա ավազանի վրա արդեն 6 փոքր հէկ է գործում, ևս երկուսը կառուցման փուլում են: Այս մասին «Հետքին» հայտնել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական …

Կարդալ »

Հայտնի է Ռեալը գլխավորելու հիմնական թեկնածուն

Հայտնի է դարձել, թե ով կարող է գլխավորել Մադրիդի «Ռեալը» Զինեդին Զիդանի հեռանալուց հետո: Ինչպես հայտնում է իսպանացի լրագրող Պակո Գոնսալեսը, մադրիդցիների ղեկը ստանձնելու գլխավոր հավակնորդը «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն է: 46-ամյա մասնագետը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիր ունի մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը: Նշվում է, որ Պոչետինոն ցանկություն ունի լքել …

Կարդալ »

Ամբողջ աշխարհով Skype-ի օգտատերերը բողոքում են խափանումներից

Ամբողջ աշխարհով Skype-ի օգտատերերը բողոքում են խափանումներից: Այս մասին են վկայում «Downdetector» ծառայության տվյալները, որը հետեւում է հայտնի ինտերնետ ռեսուրսների եւ օպերատորների խափանումներին եւ անջատումներին, հաղորդում է ՌԲԿ-ն: Եզակի բողոքները սկսվեցին մեկ օր առաջ, այնուհետեւ նրանց թիվը սկսեց աճել եւ գագաթնակետին հասավ: Ծառայության աշխատանքից բողոքել են Ռուսաստանից, Բելառուսից, եվրոպական բազմաթիվ …

Կարդալ »

Թյուրիմացություն է եղել. Վլադիմիր Հակոբյանը չի նշանակվել վարչության պետի տեղակալ

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանին չեն նշանակել ԱԱԾ Երեւան քաղաքի վարչության պետի տեղակալ։ ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը NEWS.am-ին հայտնեց, թե ավելի վաղ տարածված տեղեկությունը թյուրիմացություն էր։ «Թյուրիմացություն է եղել, այդ պահին ես պարզապես չէի կարողացել կապ հաստատել ԱԱԾ տնօրենի հետ։ Գիտեք, նա մեր աշխատողն է եղել, …

Կարդալ »