Կիրակի , Հուլիսի 22 2018
Սկիզբ / Պատահարներ / 13 միլիոն դրամի գողությունը բացահայտվեց. Տանտերերը բացակայել էին ընդամենը 30 րոպե

13 միլիոն դրամի գողությունը բացահայտվեց. Տանտերերը բացակայել էին ընդամենը 30 րոպե

Մայիսի 17-ին Նուբարաշենում բնակարանային գողություն էր կատարվել: Ամուսիններն ընդամենը կես ժամով էին տնից բացակայել` ժամը 17-ից մինչեւ 17:30-ը: Իսկ այդ ընթացքում ինչ-որ մեկը տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էր բնակարանի դռան փականը, տնից հափշտակել ոսկյա զարդեր, ձեռքի ժամացույցներ, պայուսակներ, այլ թանկարժեք իրեր` պատճառելով 13 միլիոն դրամի գույքային վնաս:

Գողության մասին ահազանգը ոստիկանության Էրեբունու բաժնում հնչեց օպերատիվ կառավարման կենտրոնից, հաղորդումն անմիջապես փոխանցվեց ոստիկանության Նուբարաշենի բաժանմունք:Դեպքի վայրում համապատասխան արձանագրություններ կազմելուց հետո, քրեական հետախույզները սկսեցին որոնողական աշխատանքներ իրականացնել: Անհրաժեշտ էր ականատես վկաներ հայտնաբերել: Բայց բնակիչները որեւէ կասկածելի անձ կամ մեքենա չէին նկատել, հարակից խանութի վաճառողները` նույնպես: Ամեն ինչ այնքան արագ էր կատարվել, որ ոստիկանները մի պահ նույնիսկ մտածում էին, որ հարեւաններից կարող էին լինել:

Հետաքննության ընթացքում տարբեր վարկածներ առաջ քաշվեցին ու հերքվեցին: Բացահայտման համար առանցքային նշանակություն ունեցան օպերատիվ ճանպարհով ձեռք բերված տվյալները, որոնք փաստում էին, որ կասկածյալը ո՛չ Էրեբունի վարչական շրջանից է, ո՛չ էլ մայրաքաղաքի այլ համայնքից: Առանձնապես խոշոր չափերի գողությունը, որը կատարվել էր բնակարան ապօրինի մուտք գործելով` բացահայտվեց դեպքից երկու օր անց:Իրավապահ տարբեր ստորաբաժանումների փոխգործակցությամբ պարզվեց, որ նշված հանցագործությունը հնարավոր է կատարած լինի Աբովյան քաղաքի բնակիչ Սասուն Մելքոնյանը:

Մայիսի 19-ին մտերիմների հետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում, Մելքոնյանն ինքնակամ ներկայացավ ոստիկանության Էրեբունու բաժին: Սասուն Մելքոնյանը նախկինում գողության համար մի քանի անգամ դատապարտվել էր:

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: Գողոնը մասամբ առգրավված է: Սասուն Մելքոնյանը կալանավորվել է: Գողության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:



Աղբյուրը: 13 միլիոն դրամի գողությունը բացահայտվեց. Տանտերերը բացակայել էին ընդամենը 30 րոպե

Մասին News.am

Կարդացեք նաև

Չարաշահումներ՝ բացահայտել գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի գրասենյակում

«Շահարտ» ՍՊԸ տնօրինությունը յուրացրել է ավելի քան 43 միլիոն դրամ: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ  ԿՀԴՊ …