Երեքշաբթի , Մայիսի 22 2018
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնի ստանձման կապակցությամբ:
«Հարգելի պարոն Վարչապետ,
Շնորհավորում եմ վերջերս այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ես պատրաստ եմ աշխատել Ձեզ հետ մեր երկու երկրներին փոխադարձ հետաքրքրող բազմաթիվ բնագավառների շուրջ, ներառյալ առևտրային կապերի, ժողովրդավարական հաստատությունների ու անվտանգության ամրապնդման հարցերում:
Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց գրանցելը, քաղաքական կուսակցությունների համախմբումն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ուղղությամբ գործադրվող ջանքերին և Հայաստանի պայծառ ապագային:
Լավագույն մաղթանքներս Ձեզ և Հայաստանի ժողովրդին:
Հարգանքով,
Դոնալդ Թրամփ»,- ասված է ԱՄՆ նախագահի շնորհավորական ուղերձում:


Աղբյուրը: Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռիչարդ Միլսին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Վարչապետը կարևորել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով