Երեքշաբթի , Մայիսի 22 2018

Մայիսի 15, 2018 - Օրվա արխիվ

CIES. Մեսսին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

«CIES» հետազոտական կենտրոնը հրապարակել է 2017/18 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշները: Աղյուսակը գլխավորում է «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսսին: Իսկ Մադրիդի «Ռեալի» առաջատար Ռոնալդուն հայտնվել է 16-րդ հորիզոնականում: Առաջին տասնյակը ունի հետևյալ տեսքը. 1. Լեոնել Մեսսի «Բարսելոնա» 2. Դավիդ Սիլվա «Մանչեսթեր Սիթի» 3. Պաուլո Դիբալա «Յուվենտուս» 4. Սերխիո Ագուերո «Մանչեսթեր Սիթի» 5. …

Կարդալ »

Գողացված բանկային քարտով փորձել են գումար կանխիկացնել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու փորձ կատարած անձի ինքնությունը։ 2018թ. մարտի 14-ին հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 16:20-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը երթուղային տաքսու մեջ …

Կարդալ »

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Արայիկ Հարությունյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանին: Վարչապետը, շնորհավորելով և հաջողություն մաղթելով վերջինիս, անդրադարձել է այն խնդիրներին որոնք առաջնահերթ են նոր կառավարության համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ պետք է բացառել կրթական համակարգի ներքաշվածությունը քաղաքական գործընթացներին: «Սա է այն անկյունաքարային պատճառը, որից …

Կարդալ »

Բոլոր ծրագրերը կհասցվեն իրենց տրամաբանական ավարտին. Ատոմ Ջանջուղազյան

Մայիսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ ֆինանսների նախարարություն և նախարարության աշխատակազմին ներկայացրել նորանշանակ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանին՝ ընդգծելով, որ իր` վարչապետ նշանակման օրը Վարդան Արամյանի և Ատոմ Ջանջուղազյանի կողմից իրեն ներկայացված պետական բյուջեի եկամուտների հավաքագրման և աշխատավարձերի ճիշտ …

Կարդալ »

Փլուզում` Գյումրիի շենքերից մեկում

Մայիսի 15-ին, ժամը 17:20-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Չայկովսկու փողոցի թիվ 6 շենքում տեղի է ունեցել փլուզում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է նախկին թիվ 7 ուսումնարանի չշահագործվող շենքի (4 հարկանի) հյուսիս- արևմտյան …

Կարդալ »

Դիվանագիտական կորպուսը մեր պետության կայացած համակարգերից մեկն է. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Կառավարության ղեկավարը նշել է, որ դիվանագիտական կորպուսը մեր պետության կայացած համակարգերից մեկն է և ավելացրել, որ այն վստահություն է վայելում քաղաքացիների շրջանում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին՝ կատարած աշխատանքի համար և …

Կարդալ »

Ոչ մի վայրկյան չպետք է մոռանանք, որ գտնվում ենք շատ բարդ տարածաշրջանում. Փաշինյան

Մարտի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն եւ գերատեսչության աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանին: Շնորհակալություն հայտնելով նախկինում իրականացված աշխատանքների համար՝ վարչապետ Ն.Փաշինյանն իր խոսքում ընդգծեց նախարարության գործունեության հիմնական առաջնահերթ ուղղությունները՝ քաղաքացիական պաշտպանություն, հակակարկտային եւ սեյսմիկ պաշտպանության համակարգերի հզորացում: — Պետք է արձանագրել, որ վերջին …

Կարդալ »

Արծվիկ Մինասյանը խոստացավ տնտեսական բլոկի ծրագրում ներառել հեղափոխական մոտեցումներ

Վարչապետ Նիկոլ Փաշիյանն այսօր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ղեկավար աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանին և կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնել նախկին նախարար Սուրեն Կարայանին։ Խոսելով երկրի տնտեսության ոլորտում առաջիկա անելիքների մասին, վարչապետը նշել է, որ առաջիկա կարևորագույն խնդիրներից մեկը, որ անհրաժեշտ է լուծել, կապված է ներդրումային …

Կարդալ »

1 ժամ ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, մայիսի 17-ին ժամը 09.30-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ  զանգվածի ջրամատակարարումը` բացառությամբ` Գայի պող. 1, 6, 18, 20, 22, 26, 28, 32 համարների: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: …

Կարդալ »