Սկիզբ / Սփյուռք / Տիկի՛ն, ձեր որդին վիրավորել է երկու երեխաների մորը

Տիկի՛ն, ձեր որդին վիրավորել է երկու երեխաների մորը


Բանից պարզվում է, որ Քրիստինե Հալաջյանի դեմ կատարվող արշավի գլխավոր մասնակիցներից է նաև դերասան Արմուշը, ու դրանից հասկանում ես, թե ովքե՞ր են պղտոր ջրում ձուկ որսացողները:
Այս հարցի վրա բավական հաջող կերպով կարող է լույս սփռել Գլենդելում հաղթանակի միջոցառման ժամանակ տեղի ունեցած մի ուշագրավ դեպք :
Ցույցի ընթացքում չգիտես ինչպես, իրենից ոչինչ չներկայացնող «դերասան» Արմուշը , ինքնագլուխ, բարձրացել է հարթակ՝ թռցրել է բարձրախոսը և այնտեղից ի լուր բոլորի շնորհակալություն է հայտնել «PanArmenia», «USArmenia», «Artn» հեռուստաընկերություններին, իսկ թե ինչով էին վերոհիշյալ հեռուստաընկերություններն արժանացել շնորհակալության, անկեղծ ասած,այնքան էլ հասկանալի չէր, քանի որ նրանցից և որևիցե մեկը պատշաճ ուշադրություն այդպես էլ չէր դարձրել հեղափոխությանն ու, ըստ էության, նորմալ չէր էլ լուսաբանել (մասնավորապես՝ PanArmenian-ը, որը պատկանում է Միքայել Մինասյանին), առհասարակ չի լուսաբանվել «Թավշյա Հեղափոխության» հետ կապված իրադարձությունները:
Հետևաբար՝ ո՞րն է այս իշխանամետ հեռուստաընկերություններին Արմուշ կոչեցյալի շնորհակալություն հայտնելու իմաստը, մի պարագայում, երբ դրանք, ըստ էության, հակահեղափոխական կեցվածք են ընդունել ի սկզբանե:
Ասել կուզեր՝ փեսան դուրս է եկել աներոջ դե՞մ….
Միայն վերջին օրերին հաղթանակի բուրմունքը զգալով, նշված հեռուստաընկերություններից միայն երկուսը սկսեցին մասնակցել հանրահավաքներին, ցույց տալով հանրությանը, թե իրենք իբր միշտ դեմ են եղել իշխանությանը:
Իրականությունից կտրված խեղկատակ Արմուշը դիտավորյալ չնշեց AMGA հեռուստակայանի անունը, մի հեռուստաընկերության, որը հանրահավաքների սկզբից մինչև վերջ իրազեկել է հանրությանը թե ուղիղ եթերներով և այլ հաղորդումներով՝ այն էլ անշահախնդիր ձևով:
Իրականում ակնհայտ է, որ դերասան Արմուշի կողմից ինստագրամում Քրիստինե Հալաջյանի նկարները տարածելն ու ստոր գրառումները կատարվել է հատուկ պատվերով, իսկ պատվերի ձեռագիրն տանում է բոլորիս հայտնի հետքերը….
Ներողություն եմ խնդրում Քրիստինեից այս նկարը տեղադրելու համար, պարզապես հանրությանը ուզում եմ իրազեկել Արմուշի թրքաբարո տեսակը:

Քիչ առաջ տեղեկացանք, որ այսօր,Արմուշը ,մայիսի 13-ին, Seattle քաղաքում, Մայրերի օրվա առթիվ կազմակերպված ճաշկերույթին ելույթ է ունենալու՝
կապիկություն է անելու:
Փաստորեն սա գնում է Մայրերի Օր նշելու, գումար աշխատելու, իսկ ինստագրամի իր էջում ժամեր առաջ ամենաստոր գրառումներն է կատարում երկու երեխաների մոր՝ «Թավշյա Հեղափոխության» ակտիվ մասնակից Քրիստինե Հալաջյանի մասին
Ժողովուրդ ջան, սրան ի՞նչ կարելի է անվանել…

Աղբյուրը: Տիկի՛ն, ձեր որդին վիրավորել է երկու երեխաների մորը

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Իմ գիտելիքն ու փորձը կներդնեմ՝ ծառայելու մեր քաղաքացիներին. ՀՀ նախագահ

Րոպեներ առաջ  նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն ընտրվեց Հայաստանի  Հանրապետության նախագահ: Քվեարկության արդյունքները հայտարարելուց հետո ելույթով հանդես …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով