Հինգշաբթի , Հուլիսի 19 2018
Սկիզբ / Սփյուռք / Արհեստածին սկանդալ՝ սիրված երգչի անվան շուրջ. ովքե՞ր են սադրիչները

Արհեստածին սկանդալ՝ սիրված երգչի անվան շուրջ. ովքե՞ր են սադրիչները

Գաղտնիք չէ,որ յուրաքանչյուր ժողովրդի կյանքում հսկայական դեր ու նշանակություն ունեն մշակութային արժեքները: Ասվածը հատկապես վերաբերում է հայերիս: Միգուցե քաղաքականապես մենք չենք կարող դասվել ժամանակակից աշխարհի հզորագույն ժողովուրդների շարքին, սակայն մշակութային իմաստով, անկասկած, հայ ժողովուրդն իսկապես գերհզոր ազգերից է, ում տաղանդավոր զավակների ստեղծած մշակութային արժեքներն իրենց պատվավոր տեղն են զբաղեցնում համաշխարհային մշակութային ժառանգության գանձարանում:

Նման հարուստ մշակույթ ունենալու համար բոլորս նախևառաջ պարտական ենք արժեքներ ստեղծած անհատներին, որոնց նկատմամբ բարոյական պարտավորություն ունենք՝ մշտապես գնահատելու, ակնածանք տածելու, մեծարելու:
Ինչպես հայտնի է, օրերս, բավական մեծ աղմուկ է բարձրացել հայության շրջանում անսահմանորեն սիրված բազմատաղանդ արվեստագետներից մեկի՝ Հարութ Փամբուկչյանի հետ Գլենդելում տեղի ունեցած կատարվածի շուրջ:
Հիշեցնենք, որ Գլենդել քաղաքում տեղի ունեցած հաղթանակին նվիրված համերգի ժամանակ մասնակիցներից մի քանիսը բոյկոտել էին հայտնի երգչի ելույթը՝ թիկունքով շրջվելով դեպի նա:
Այս իրադարձությունը պատկերող տեսանյութ էր հրապարակել Instagram սոցցանցի us_armenians էջը, որն էլ կայծակնային արագությամբ տարածում էր ստացել հայկական ԶԼՄ-ներում:
Հայկական որոշ ԶԼՄ-ներ, որոնք,ըստ էության, սնվում են օլիգարխիկ շրջանակներից հոսող դոլարներով՝ տանելով համապատասխան քաղաքականություն, մեկ բաժակ ջրում իսկական փոթորիկ են սարքել՝ հայության հոգու ձայնը համարվող սիրված արվեստագետի ու մի քանի մասնակիցների միջև տեղի ունեցած հայտնի տհաճ միջադեպից համաշխարհային մասշտաբների սենսացիա ստանալու ու դրա հաշվին հավելյալ դիտումներ ապահովելու համար, ինչն, անկասկած, չի կարող ցավալի չհամարվել, քանի որ ըստ էության՝ փաստում է այն բարոյահոգեբանական լրջագույն ճգնաժամի մասին,որն այսօր պատել է հայկական մեդիա-դաշտի մի մեծ հատվածի:
Բնական հարց է առաջանում, թե ում կարող է ձեռնտու լինել այս իրավիճակն, ու այն մոգոնածներն իրականում ինչ նպատակներ են հետապնդել՝ Հարութ Փամբուկչյան անձի շուրջ նման արհեստածին սկանդալ գոյացնելով ու այն մի լավ «ռասկռուտկա» անելով:
Իրականում կասկած չի կարող լինել, որ այս իրավիճակն անբնական սադրանքի արդյունք է:
Նրանք, ովքեր մտահղացել են այս վայ շոուն, մեկ նպատակ են հետապնդել՝ լոսանջելեսահայության շրջանում վարկաբեկել Նիկոլ Փաշինյանի շարժումը հետևյալ տրամաբանությամբ.
փորձում են ապացուցել, որ շարժումն ու դրա շատ մասնակիցներ իբր այնքան են լկտիացել,որ ելնելով ինչ-ինչ քաղաքական հայացքներից՝ պատրաստ են անգամ արհամարհել հայ երգարվեսի կենդանի լեգենդ դարձած ու հայության կողմից ամենաշատը փառաբանված արվեստագետներից մեկին: Դրանով փորձում են իբր պատռելով շարժման դիմակն՝ ի ցույց դնելով դրա իսկական էությունը, որ, ըստ սադրիչների, հիմնված է ոչ թե սիրո վրա, ինչի մասին ամենուրեք ու ամեն ժամ բարձրաձայնվում է, այլ՝ ատելության: Միով բանիվ՝ գործ ունենք սև PR-ի հետ՝ ընդդեմ «թավշյա հեղափոխության», որի կենտրոնում, սակայն, ակամա հայտնվել է լեգենդար Հարութ Փամբուկչյանը՝ զոհ գնալով ոմանց դեկոնստրուկտի մանիպուլյացիաներին:
Ընդ որում՝ կարևոր է նաև հասկանալ, որ այստեղ երկու հիմնական տուժող կողմ կա: Սադրիչների գործունեությունից տուժում է թե՛ շարժման հեղինակությունը, թե՛ երգչի բարի համբավը, ում ուղղությամբ հանիրավի կերպով ցեխ է շպրտվում, ում անունը տարբեր մեթոդներով փորձում են վարկաբեկել ու մեղադրել իբր իշխանամետ լինելու ու նախկին իշխանություններին սատարելու մեջ՝ շարժման ու դրա ակտիվիստների անունից: Եվ արվում է դա չափազանց գռեհիկ կերպով, երբ չգործած մեղքերի մեջ մեղադրում են մի արվեստագետի, ում կյանքն ու գործունեությունն իսկական նվիրում է հայ մշակույթին, հայ երգարվեստի զարգացմանը: Չմոռանանք,որ Ձախ Հարութը պարզ մի կատարող չէ, ու քչերն այսօր կգտնվեն, ովքեր կարող են համեմատության մեջ մտնել նրա հետ:
Նման համաժողովրդական սեր ու գնահատանք վայելում են հազվագյուտ ստեղծագործողներ,ու Փամբուկչյանն այն եզակիների թվում է, ում ստեղծագործություններն իսկապես անմահ են, միշտ արդիական ու սիրված: Նա իսկական լեգենդ է, մեկը նրանցից, ովքեր իրենց անջնջելի հետքն են թողնում հայ մշակույթի զարգացման գործում, և ովքեր իսկապես արժանի են հատուկ վերաբերմունքի բոլորի կողմից ոչ միայն ունեցած բացառիկ տաղանդի,այլև այդ տաղանդն ի փառս հայրենիքի ծառայեցնելու համար:
Չմոռանանք, որ Հարութ Փամբուկչյանը բազմաթիվ բարեգործական համերգներ է ունեցել մասնավորապես հայոց բանակում ու տարբեր այլ առիթներով նույնպես՝ հայրենասիրություն ու հավերժական արժեքներ քարոզել երգի միջոցով, տոգորել մարդկանց սիրով ու ջերությամբ՝ առանց որևիցե ակնկալիքի: Այնինչ, ոմանք, փաստորեն, փորձում են իրենց լկտի խաղերի զոհը դարձնել սիրված երգչին ու նրա հաշվին ինչ-որ դիվիդենտներ քաղել, որ իսկական անբարոյականություն է:
Եվ ուրեմն՝ ովքե՞ր են պղտոր ջրում ձուկ որսացողները:
USArmenianews.com-ը հավաստի տեղեկություներ է ստացել, որ տխրահռչակ տեսանյութի տարածման հարցում կարևորագույն դերակատարում են ունեցել 2 տղա, Արման և Աշոտ անունով, ովքեր երկար տարիներ անօրիանական են ապրում այս երկրում, վարում են համատեղ կենցաղ, և հենց նրանք են դարձել այն խողովակները, որոնց ինստագրամի անձնական էջի միջոցով է հենց լայն տարածում ստացել նշված տեսանյութը:
Ավելին՝ գրեթե անկասկած է,որ հենց սրանք ու սրանց ետևում կանգնած օլիգարխների գումարները Լոս Անջելես բերող մի քանի պոռնիկներ են այս ողջ պատմության հետևում՝ վարկաբեկելու, արժեզրկելու համազգային մասշտաբներ ձեռք բերած «թավշյա» հեղափոխության շարժումն ու դրա մասնակիցներին՝ ի հաշիվ Հարութ Փամբուկչյանին հասցվող բարոյական վնասի : Մինչդեռ ոչ ոք իրավունք չունի հանդես գալ լոսանջելեսահայության անունից ու պարտադրել սեփական տեսակետներն այլոց ու խմբագրելով տեսանյութը ստեր տարածել, թե իբր ողջ լոսանջելեսահայությունը բոյկոտում է Հարութ Փամբուկչյանին և այլն:
Հարց է առաջանում, ո՞վ է իրավունք տվել Արմանին և Աշոտին, իրար կպցնել որոշ կադրեր, տեսանյութ պատրաստել՝ ստոր վերնագրով, միառժամանակ օգտագործել լոսանջելեսահայերի անունն և հետագայում այն տարածել համացանցում:
Նշենք, որ Հարութ Փամբուկչյանի երբեմնի քաղաքական հայացքներից, նա շարունակում է մնալ ողջ հայության ու,մասնավորաբար, ամերիկահայության ամենասիրելի երգիչներից մեկը: «Թավշյա հեղափոխությունն» ինքնին հիմնված է սիրո ու հանդուրժողականության վրա,ու դրա շրջանակներում որևիցե անցանկալի դրսևորումների մասին խոսք անգամ լինել չի կարող:
Զուր տեղը, «տղաներ», մանիպուլյացիաների մի՛ դիմեք, ու ձեր տարածած տեսանյութում երևացող շարժման ակտիվիստների վրա մի բարդեք, թե իրենք են կազմակերպել «բոյկոտը» երգչի նկատմամբ, դրանցով ոչնչի չեք կարողանալու հասնել, ու ճշմարտությունը լռեցնել չի հաջողվելու:
Հ.Գ Առայժմ զերծ ենք մնում ու չենք նշում ձեր աշխատանքի վայրը, հարգելով ձեր գործատերերին և չենք հրապարակում ձեր լուսանկարները, միառժամանակ պահանջում ենք, որպեսզի ինստագրամի ձեր էջից հեռացնել ձեր սցենարով մոնտաժված տեսանյութը, որը պատճառել է երգչին առողջական և բարոյահոգեբանական վնաս:
Ի դեպ՝ «տղաներ», քանի որ դուք և ձեր ետևում կանգնած պոռնիկները շանտաժիստ եք, հետգրությունը չհամարել սպառնալիք..
Գայանե Մանուկյան



Աղբյուրը: Արհեստածին սկանդալ՝ սիրված երգչի անվան շուրջ. ովքե՞ր են սադրիչները

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Մշակույթի նախարարությունը նախարարին կից խորհուրդ է ստեղծում․Լիլիթ Մակունցը ներկայացնում է նպատակը

Մշակույթի նախարարությունը պատրաստվում է ստեղծել նախարարին կից խորհուրդ, որում ներգրավված կլինեն մշակույթի, արվեստի ոլորտում գործունեություն …