Սկիզբ / Հասարակություն / Երկու գործիչներն էլ ազնիվ հեղինակություն ունեն.ո՞վ կլինի Փաշինյանի կառավարության ԱԳ նախարարը. Politik

Երկու գործիչներն էլ ազնիվ հեղինակություն ունեն.ո՞վ կլինի Փաշինյանի կառավարության ԱԳ նախարարը. Politik

Նիկոլ Փաշինյանի  ՀՀ կառավարության ղեկավար ընտրվելուց հետո ակտիվ քննարկումներ են սկսել, թե ինչպիսին է լինելու նրա նախարարական թիմը: Այս պահին դեռևս հստակություն չկա, թե որ ուժերից և կոնկրետ ովքեր կհայտնվեն նոր կառավարության կազմում, սակայն քննարկումների ժամանակ հնչում են տարբեր անուններ:

Փաշինյանի համար կառավարությունում առանցքային պետք է լինեն ուժային կառույցների ղեկավարները և Արտաքին գործերի նախարարությունը, քանի որ նրանք են ապահովելու երկրի արտաքին և ներքին անվտանգությունը և դիմակայելու արտաքին մարտահրավերներին, որոնք այսօր ծառացած են Հայաստանի առաջ:

Հայտնի է, որ պաշտպանության նախարարի պաշտոնում քննարկվում է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի թեկնածությունը: Նրա անունը շրջանառության մեջ է դրել հենց Փաշինյանի թիմակից, ԱԺ պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Կարևոր է նաև, թե ով է զբաղեցնելու ԱԳ նախարարի պաշտոնը: Այստեղ տարբեր անուններ են հնչում: Շատերը կարծում են, որ ԱԳ լավ նախարար կարող է լինել Թևան Պողոսյանը, քանի որ նա ունի բավական լավ կրթություն և դիվանագիտական հմտություններ, ինչը ապացուցվել է մի քանի անգամ ներքաղաքական խնդիրների հարթման ընթացքում:

ԱԳ նախարարի թեկնածուների թվում նշվում է նաև դիվանագետ Արա Պապյանի անունը: Նախ Պապյանը մասնագիտացված դիվանագետ է, եղել է Կանադայում ՀՀ դեսպանը ու բավական լավ է պատկերացնում ՀՀ շահերը: Նա նաև Հայաստանի արտաքին դիվանագիտության մասով ունի հետաքրքիր լուծումներ, որոնց մասին երկար տարիներ խոսել է իր հրապարակային ելույթներում:

Իհարկե այս անունները հնչում են քաղաքացիների քննարկումներում և դեռ հստակ չէ, արդյո՞ք Փաշինյանը դիտարկում է սույն գործիչների թեկնածությունը, սակայն այս երկու թեկնածուների դեպքում էլ նոր կառավարությունը կարող է շահել: Երկու գործիչներն էլ ազնիվ հեղինակություն ունեն և երբեք կասկածելի պատմությունների մեջ չեն հայտնվել:



Աղբյուրը: Երկու գործիչներն էլ ազնիվ հեղինակություն ունեն.ո՞վ կլինի Փաշինյանի կառավարության ԱԳ նախարարը. Politik

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԱԻ նախարարն այցելել է Շիրակի մարզ

Շրջայցի ընթացքում նախարար Ռոստոմյանն արձանագրեց մի շարք կազմակերպչական թերություններ։ Հունիսի 23-ին արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա …