Երեքշաբթի , Մայիսի 22 2018

Մայիսի 11, 2018 - Օրվա արխիվ

36-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

Ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Երեւան քաղաքի բնակիչ, 1982 թ. ծնված Խաչատուր Գուրգենի Գեւորգյանը, որը մայիսի 8-ին, ժամը 09.30-ի սահմաններում, տնից դուրս է եկել եւ չի վերադարձել: Խաչատուր Գեւորգյանի արտաքին նկարագիրն է՝ հասակը մոտ 165-170 սմ, միջին կազմվածքով: Հագին եղել են մուգ կապույտ ջինսե տաբատ, սեւ …

Կարդալ »

Տղամարդը դանակահարել է 49-ամյա կնոջը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Բերդ քաղաքում 49-ամյա կնոջ մահվան դեպքի առթիվ: 2018թ. մայիսի 11-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:30-ին, Տավուշի մարզում գտնվող առանձնատներից մեկում 1965թ. ծնված ամուսինը սուր կտրող գործիքով կյանքի հետ …

Կարդալ »

Գագիկ Նահապետյանը նշանակվել է ՀՀ նախագահի օգնական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Գագիկ Նահապետյանը նշանակվել է նախագահի օգնական: Կարգադրության մեջ նշվում է. «Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հանրապետության նախագահի 2018 թվականի ապրիլի 18-ի ՆՀ-264-Լ հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրության 13-րդ կետի 3-րդ ենթակետը. Գագիկ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հանրապետության նախագահի օգնական»: …

Կարդալ »

Թուրքիայի մեջլիսը մերժել է Հայոց ցեղասպանության մասին բանաձևը

Թուրքիայի մեջլիսի նախագահությունը մերժել է ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը»  (HDP-ԺԴԿ) ներկայացնող պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանի՝ Հայոց ցեղասպանության մասին բանաձևը: Օրենքի նախագծի մերժման մասին Փայլանին գրավոր տեղեկացրել է մեջլիսի նախագահ Իսմայիլ Քահրամանը՝ որպես մերժման հիմնավորում նշելով, որ Փայլանի ներկայացրած օրենքի նախագիծը պարունակում է «կոպիտ և վիրավորական խոսք»: Ըստ Քահրամանի՝ օրենքի …

Կարդալ »

Քրեական գործն ընդունվել է ՀՔԾ քննիչի վարույթ

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով  հարուցված քրեական գործը: ՀՔԾ-ից հայտնում են, որ հիշյալ քրեական գործի նյութերի համաձայն` ՀՀ …

Կարդալ »

Զոհրապ Մնացականյանն՝ արտգործնախարար

Արդեն իսկ որոշումը կայացված է. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Զոհրաբ Մնացականյանը կնշանակվի ՀՀ արտգործնախարարի պաշտոնում: Այս մասին հայտնում է 168.am-ը:   Աղբյուրը: Զոհրապ Մնացականյանն՝ արտգործնախարար

Կարդալ »

Շառլ Ազնավուրի բաց նամակը

«Ազնավուր» հիմնադրամը տարածել է Շառլ Ազնավուրի բաց նամակը. Հայաստանում գտնվող իմ շա՜տ սիրելի քույրեր և եղբայրներ, Շնորհավորում եմ ձեզ, որ կարողացաք առանց արյան, բռնության, արժեքների ոտնահարման անցում ապահովել երկրում մեկ այլ իրողության։ Քաղաքացիական անհնազանդության օրերին ևս դրսևորեցիք արժանապատիվ ու մարդասիրական կեցվածք՝ լուծում առաջարկելով ծագող խնդիրներին այնքան սահուն ու արագ, ասես դա …

Կարդալ »

Օսիպյանը խորհրդակցություն է անցկացրել (տեսանյութ)

Մայիսի 11-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խորհրդակցություն անցկացրեց ճանապարհային ոստիկանության ղեկավարության և անձնակազմի հետ։ Ոստիկանության պետը կարևորեց ճանապարհային ոստիկանների շարային կեցվածքի, համազգեստի պատշաճությունը, կարգապահությունը։ Կարևորվեց խաչմերուկների թողունակությունը ավելացնելու, խցանումներն ու հապաղումները բացառելու ուղղությամբ ճանապարհային ոստիկանության աշխատանքն էլ ավելի արդյունավետ դարձնելու խնդիրը։ Նշվեց նաև, որ առավոտյան ու երեկոյան ժամերին ծանրաբեռնված խաչմերուկներում …

Կարդալ »