Մայիսի 7, 2018 - Օրվա արխիվ

Ռոնալդուն և Մեսսին 1000 գոլ են խփել Ռեալում և Բարսելոնայում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին գոլի հեղինակ են դարձել Պրիմերայի 36-րդ տուրի խաղում՝ 2:2: Ինչպես տեղեկացնում է Չեմպիոնների լիգայի թվիթերյան էջը, «Էլ Կլասիկոյում» խփած գոլերի շնորհիվ ֆուտբոլիստները միասին 1000 գնդակ են խփել «Ռեալի» և «Բարսելոնայի» կազմում: Պորտուգալացին 449 գոլի հեղինակ է դարձել, իսկ արգենտինացին՝ …

Կարդալ »

Երեւան-Սեւան ավտոճանապարհին բեռնատարը շրջվել է

Մայիսի 7-ին, ժամը 17:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը գլխիվայր շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 61-րդ կմ-ին «ԶԻԼ 130» մակնիշի բեռնատարը …

Կարդալ »

Գարո Փայլանը` Էրդողանին. «Սուս կաց տո՛»

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն նախընտրական խոստմանը, թե բարելավվելու է Թուրքիայում ապրող ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների դրությունը: Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորն այդ թեմայով գրառում է արել «Twitter» միկրոբլոգում: «Նա 16 տարի կառավարում է երկիրը։ Իր …

Կարդալ »

Վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի ժողովրդից այլևս երբեք ուրախությունը, հզորությունը և երջանկությունը չպետք է պակասի, այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հայտարարեց, որ  95 տոկոս հավանականություն կա, որ վաղը ժողովրդի թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ. «Վաղը, 12-ին Ազգային ժողովում սկսվելու է վարչապետի ընտրությունը։ Ինչպես պայմանավորվել են, ժամը 11-ից կոչ եմ անում ՀՀ …

Կարդալ »

Վաղն անհնազանդության ակցիա չենք իրականացնելու. Զառա Բաթոյան

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զառա Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղը՝ մայիսի 8-ին որևէ միջոցառում կամ անհնազանդության ակցիա չենք իրականացնելու։ Ժամը 12։00-ին ԱԺ հատուկ նիստն է սկսվելու, որին ուղիղ հեռարձակմաբ հետևելու համար հավաքվում ենք Հանրապետության հրապարակում։ Ասում են՝ անձրև է լինելու։ Պատրաստ եկեք, մինչև արևը դուրս գա։ Սիրում …

Կարդալ »

Խաղաղ ցույցերով կարողացաք ստեղծել հայ ազգին արժանի հայրենիք. Սերժ Թանկյան

Ողջ աշխարհը ձեզ է նայում որպես դրական օրինակ, ամբողջ հայ ազգը պարծենում է Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցածով: Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը։ «Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ձեր խաղաղ ցույցերով կարողացաք ստեղծել հայ ազգին արժանի հայրենիք։ Երգով, պարով ու ժպիտով հասաք ձեր նպատակին: …

Կարդալ »

Հանրապետության հրապարակում մեկնարկել է հավաքը. ուղիղ միացում

Երեւանի Հանրապետության հրապարակում մեկնարկել է Քայլ արա շարժման հավաքը, որին այսօր՝ մայիսի 7-ին մասնակցելու է նաեւ աշխարհահռչակ երգիչ Սերժ Թանկյանը։ Աղբյուրը: Հանրապետության հրապարակում մեկնարկել է հավաքը. ուղիղ միացում

Կարդալ »

«Շիրակ»-ի պատասխանը՝ ՀՖՖ-ին

«Շիրակ»-ի մամուլի քարտուղարությունը պատասխանել է ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի հայտարարությանը. «Ի պատասխան ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի հայտարարությունը՝ ցանկանում ենք ևս մեկ անգամ կրկնել, որ «Շիրակ» ակումբը տեղյակ չի եղել ակումբի աշխատակցի գործողություններից։ Արարատ Հարությունյանը փորձ է արել պայմանավորվածություն ձեռք բերել, և հարց է թե ում նախաձեռնությամբ, …

Կարդալ »

Նպաստների տրամադրման չարաշահումների նոր դրվագներ՝ Վանաձորում

ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ ուսումնասիրվում է սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում նպաստների տրամադրման գործընթացում պետական շահերի պաշտպանության ոլորտը: Գլխավոր դատախազությունից հայտնում են. «ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Լոռու մարզային վարչության և բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ էին ստացվել, …

Կարդալ »

Ես կաշխատեմ Նիկոլ Փաշինյանի հետ, նա երիտասարդ և տաղանդավոր մարդ է․ Արմեն Սարգսյան

Ես կաշխատեմ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին «Էխո Մոսկվի»-ի հետ հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե հե՞շտ կլինի արդյոք «Իմ քայլը» շարժման առաջնորդ, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը, եթե նա ընտրվի վարչապետի պաշտոնում։ «Դե եթե ես կարողացել եմ աշխատել նրա հետ հրապարակում․․․Երեւի կկարողանամ, ոչ միայն կկարողանամ, …

Կարդալ »