Երկուշաբթի , Ապրիլի 23 2018
Սկիզբ / Պաշտոնական լրահոս / Զարեհ Սինանյանը կրկին ընտրվել է Գլենդելի քաղաքապետ

Զարեհ Սինանյանը կրկին ընտրվել է Գլենդելի քաղաքապետ

Ամերիկայի Արեւմտյան շրջանի Հայ Դատի հանձնախումբը շնորհավորել է Զարեհ Սինանյանին՝ Գլենդել քաղաքի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ։

Նշենք, որ քաղաքապետ ընտրվում է մեկ տարի ժամկետով։
Սինանյանն արդեն զբաղեցրել է քաղաքապետի պաշտոնը 2014-2015 թթ.։
Զարեհ Սինանյանը ծնվել է 1973 թվականին, Երևանում։
Սովորել է Երևանի թիվ 172 դպրոցում և Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցում։ 1988 թվականին ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ և հաստատվել Բըրբանք քաղաքում։ Սովորել է Բըրբանքի John Muir Middle դպրոցում, ավարտել է Բըրբանքի ավագ դպրոցը։ 1997 թվականին ավարտել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանը (UCLA), սովորել է քաղաքագիտության և պատմության բաժիններում։ Այնուհետև սովորել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։
Սինանյանը իրավաբանական գիտությունների դոկտոր է։
Գործունեություն
1998 թվականին հաստատվել է Գլենդելում, ներգրավվել Հայ Դատի աշխատանքներին՝ սկսելով «շարքային» զինվորից, ավարտելով Արևմտյան ափի խորհրդի անդամով։ Հայկական համայնքում եղել է ակտիվ, պաշտպանել է Հայաստանի և Արցախի շահերը, օգնել տեղի հայությանը։ 2013 թվականի ապրիլին մասնակցել է Գլենդելի քաղաքային խորհրդի ընտրություններին և դարձել հայ քաղաքային խորհրդի Հայաստանում ծնված առաջին անդամը:
2014 թվականի ապրիլին նշանակվել է Գլենդելի քաղաքապետ: Նա նաև ընտրվել էր Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ ։
Ամուսնացած է, ունի 4 երեխա։
« USArmenianews.com » ը միանում է Զարեհ Սինանյանին հղված Գլենդել քաղաքի քաղաքապետ վերընտրվելու կապակցությամբ բոլոր շնորհավորանքներին՝ մաղթելով նրան քաջառողջություն, արգասաբեր աշխատանքային գործունեություն և հաջողություններ քաղաքապետի բարձր առաքելությունն իրականացնելու գործում:

Աղբյուրը: Զարեհ Սինանյանը կրկին ընտրվել է Գլենդելի քաղաքապետ

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

ԲՀԿ-ն այսօր ընտրել է կուսակցության փոխնախագահներին

Այսօր տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի նիստը։ Նիստը քննարկել է կուսակցական-կազմակերպչական հարցեր։ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով