Երեքշաբթի , Մայիսի 22 2018

Մարտի 29, 2018 - Օրվա արխիվ

Վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջկան ու փախել

Մարտի 28-ին, ժամը 17.10-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Իջեւանի Անկախության, Գանինի եւ Երիտասարդական փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջկա եւ դիմել փախուստի: Երեխան մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: Աղբյուրը: Վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջկան ու փախել

Կարդալ »

Ռուսաստանն արտաքսում է ԱՄՆ 60 դիվանագետի և փակում գլխավոր հյուպատոսությունը

Ռուսաստանն արտաքսում է ամերիկացի 60 դիվանագետների և փակում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում: Այդ մասին նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Այս րոպեներին ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանթսմանը հրավիրվել է մեր նախարարություն, որտեղ իմ տեղակալ Սերգեյ Ռյաբկովը ներկայացնում է ԱՄՆ-ի նկատմամբ պատասխան քայլերը: Դրանք ներառում են նույն թվով …

Կարդալ »

Ավտոմեքենան գլորվել է ձորը

Մարտի 29-ին, ժամը 19:28-ին տեղեկություն է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 3-րդ կմ-ում «Opel Astra G» մակնիշի 35 QF 711 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի …

Կարդալ »

Ս.Պետերբուրգում ՀԱՊԿ ԽՎ-ն ԼՂՀ-ի վերաբերյալ որոշում է ընդունել. Շարմազանով

Ժամեր առաջ  Սանկտ Պետերբուրգում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի  քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովը Խոսրով Հարությունյանի նախագահությամբ ընդունել է հայտարարություն Լեռնային Ղարաբաղի տարածքում և նրա շրջակա տարածքում   ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մտահոգություն է …

Կարդալ »

Ո՞վ է Արուս Տիգրանյանի ընտրյալը (ֆոտո)

«Մեր էջի հետևողներից մեկը նկարներ է ուղարկել, որոնցում Արուս Տիգրանյանն է մի տղայի հետ։ Նկարների մտերմիկ բնույթից ելնելով կարելի է ենթրադրել, որ երիտասարդը Արուսի ընտրյալն է։ Մի փոքր որոնումներ անելուց հետո պարզեցի, որ նկարում Հարութ Աբրահամյանն է, ով Onex ընկերության հիմնադիրն ու սեփականատերերից մեկն է»։ Այ քեզ բան ֆեյսբուքյան էջից …

Կարդալ »

Վայք քաղաքում ուժեղ քամին վնասներ է հասցրել

Մարտի 29-ին, ժամը 15:02-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի դատարանի տանիքը ուժեղ քամուց պոկվել և ընկել է մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ քամուց պոկվել են Ջերմուկի …

Կարդալ »

Երևանի օրը կնշվի սեպտեմբերի 29-ին և 30-ին

Կառավարությունն ընդունել է «2018 թվականի սեպտեմբերի 29-ին և 30-ին Երևանի օրը նշելու և Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված «Էրեբունի-Երևան» տոնական միջոցառումների մասին» որոշում: Ըստ այդմ՝ առաջարկվում է Երևանի օրը նշել ոչ թե 2018թ. հոկտեմբերի 13-ին, այլ 2018թ. սեպտեմբերի 29-ին և 30-ին՝ հաշվի առնելով նաև 2018 թ. հոկտեմբերին ՀՀ-ում կայանալիք Ֆրանկոֆոն պետությունների …

Կարդալ »

Լարված իրավիճակ Մարտունու դիահերձարանում (ֆոտո)

Մարտունի քաղաքի դիահերձարանում այսօր` մարտի 29-ին, լարված իրավիճակ է ստեղծվել: NEWS.am-ի հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Վարդաձոր գյուղի բնակիչ Հակոբ Խաչատրյանը պատմեց, որ իր ազգականներից 71-ամյա Խաչատրյան Միշայի դին բերել են դիահերձելու, սակայն դիահերձարանում հրաժարվում են դիահերձել` ասելով, որ դին պետք է մեկ օր մնա` մինչեւ դատաբժշկի գալը: Մահացածի հարազատները հրաժարվում են …

Կարդալ »

Էջմիածնում կատարվեց Ոտնլվայի արարողությունը

Ավագ հինգշաբթի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը: Հընթացս արարողության՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը և, ապա հոգեպարար շարականների երգակցության ներքո, Աստվածորդու օրինակով ծունկի գալով, լվաց և յուղով օծեց տասներկու անձանց ոտքերը: …

Կարդալ »

Ս.Սարգսյանն ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է երկօրյա այցով Հայաստանում գտնվող Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսին: Այս մասին հայտնում են Նախագահի մամուլի ծառայությունից: Ողջունելով հյուրին և ընդգծելով, որ հայ-հունական առնչությունները հազարամյակների պատմություն ունեն և լի են բարեկամության բազմաթիվ դրսևորումներով՝ Հանրապետության Նախագահը պատահական չի համարել, որ երկու ժողովուրդների հարաբերություններին հատուկ է …

Կարդալ »