Երկուշաբթի , Ապրիլի 23 2018

Մարտի 19, 2018 - Օրվա արխիվ

Թալիշում խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք (լուսանկարներ)

Մարտի  19-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) հատվածում պաշտպանության բանակի դիրքապահների կողմից խոցվել է հակառակորդի՝ հետախուզական նպատակներով գործողության մեջ դրված, անօդաչու թռչող սարք: Ստորև խոցված ԱԹՍ-ի լուսանկարներից           Աղբյուրը: Թալիշում խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք (լուսանկարներ)

Կարդալ »

Սպանություն Սևանում. կասկածյալը ձերբակալվել է

Մարտի 18-ին Սևանի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ հայրը՝ 1961թ. ծնված Գուրգեն Ներսեսովը, մարտի 17-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, դուրս է եկել իրենց բնակարանից՝ Սևանի քաղաքապետարան գնալու նպատակով և մինչ օրս չի վերադարձել: ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում հարուցվել է քրական գործ՝ ՀՀ քրեկան օրենսգրքի 104-րդ հոդվածի …

Կարդալ »

Մահացել է աշխարհի չեմպիոն Աղասի Մանուկյանը

Երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն եւ գավաթակաիր, գյումրեցի Աղասի Մանուկյանը, հաղորդում է Wrestling-Armenia–ն։ Նա 50 տարեկան էր։ Աղասի Մանուկյանը 2006 թվականից բնակվում էր ԱՄՆ–ում։ Աղբյուրը: Մահացել է աշխարհի չեմպիոն Աղասի Մանուկյանը

Կարդալ »

Հայտնաբերել են տարբեր տեսակի թմրամիջոցներ․ մեկ անձ կալանավորվել է

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ամիսներ տևած ծավալուն միջոցառումներով պարզել էին, որ մայրաքաղաքում ապրող Կարեն Ծաղիկյանը թմրամիջոցներ է վաճառում։ Կարեն Ծաղիկյանը վերցրեցվեց քրեական հետախույզների օպերատիվ տեսադաշտ։ Պարզվեց, որ նա մարտի 15-ին Ավանում պետք է թմրամիջոց իրացնի։ Արդյունքում՝ իրացնելուց հետո հայտնաբերվեց և՛ նա, և՛ նրանից թմրամիջոց ձեռք բերած անձինք։ Նախ …

Կարդալ »

Հրդեհ Գուգարքի անտառտնտեսությունում

Մարտի 19-ին, ժամը 13:56-ին տեղեկություն է ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գուգարքի անտառտնտեսության տարածքում այրվում է խոտածածկ տարածք. հրդեհը (մոտ 5 հա) տարածվում է, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել …

Կարդալ »

Գ. Ծառուկյանի հովանավորությամբ ՀՀ-ում կայացել է հերթական միջազգային ավտոմրցաշարը

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ ու հովանավորությամբ Հայաստանում կայացել է հերթական միջազգային ավտոմրցաշարը: Այս ԷՅՋ 2018-ին մասնակցել է տարբեր երկրների մոտ 40 էկիպաժ, որոնք մրցել են 3 դասում Աղբյուրը: Գ. Ծառուկյանի հովանավորությամբ ՀՀ-ում կայացել է հերթական միջազգային ավտոմրցաշարը

Կարդալ »

Կալանավորվել է զինվորական կոմիսարի տեղակալը

ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել զինվորական կոմիսարի տեղակալին՝ առանձնապես խոշոր չափի կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական քննության տվյալներով՝ Նոր Նորքի զինվորական կոմիսարի տեղակալ, փոխգնդապետ Հ. Մադաթյանը 2017 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին …

Կարդալ »

ՔՊ-ն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի

«Քաղաքացիական պայմանագիրը» շարժում է նախաձեռնում ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման։ Կուսակցության Վարչությունը 2018 թվականի 19-ին տեղի ունեցած նիստում որոշել է նՆախաձեռնել քաղաքական շարժում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի: Ընդունվել է նաեւ գործողությունների ճանապարհային քարտեզ, որը կհրապարակվի սույն թվականի մարտի 31-ին: Հիշեցնենք, որ այսօր «Ելք» խմբակցությունը նիստ էր գումարել, սակայն վերջնական …

Կարդալ »

ԿԳՆ-ն սատարում է «Չումբո» խմբին

Կրթական քաղաքացիական նախաձեռնության համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել, որով հայտնում է ՀՀ ԿԳՆ՝ «Չումբո» նախաձեռնող խմբին սատարելու պատրաստակամության մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Կրթական քաղաքացիական նախաձեռնությունը (ԿՔՆ), որը հանդիսանում է ծնողների, կրթական ոլորտի 9 մասնագիտական կազմակերպությունների, անհատ փորձագետների և 150-ից ավելի անհատ քաղաքացիների միավորում, սույն հայտարարությամբ իր անհանգստություն է …

Կարդալ »

Դիրքում 20-ամյա զինծառայող է վիրավորվել. Առավոտ

Այսօր`մարտի 19-ին ժամը 12.30-ի սահմաններում Տավուշի մարզի պաշտպանական դիրքերից մեկում հրազենային վիրավորում է ստացել 1998 թ. ծնված ժամկետային զինծառայող: Նա Լոռու մարզի Կուրթան գյուղի բնակիչ է: Զինվորը բազմաբեկոր հրազենային վիրավորում է ստացել բազկի, նախաբազկի եւ մարմնի այլ շրջանում: Վիրավորը ժամը 13-ի սահմաններում տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն, այնտեղից մի քանի …

Կարդալ »