Երկուշաբթի , Հուլիսի 23 2018
Սկիզբ / Հասարակություն / «Ազատ արձակել քաղբանտարկյալներին». Սփյուռքահայերը բողոքի ցույց են անցկացրել

«Ազատ արձակել քաղբանտարկյալներին». Սփյուռքահայերը բողոքի ցույց են անցկացրել

«Ազատ արձակել Սասնա Ծռերին, Ժիրայր Սեֆիլյանին, Գեւորգ Սաֆարյանին և մյուս քաղբանտարկյալներին»: Այս և նմանատիպ կոչերով մի խումբ սփյուռքահայեր տարբեր գաղթօջախներից, հավաքվել են Ստրասբուրգում՝ Եվրոպական կառույցների ուշադրությունը հրավիրելու ում տիրող իրավիճակին:

Այս մասին ԳԱԼԱ-ին փոխանցում է «Հայաստանի Քաղաքական բանտարկյալներին զորակցող կոմիտեի» խոսնակ Շանթ Ոսկերչյանը:

 Սփյուռքի «Հայկական Վերածնունդ» և «Հայաստանի Քաղաքական բանտարկյալներին զորակցող  կոմիտեի» կոչով, Ֆրանսայի, Գերմանիայի, Բելգիայի, Իսպանիայի հայությունը հանրահավաք-ցույց  է կազմակերպել Ստրասբուրգի Եվրոպական Խորհրդարանի  առջեւ՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Հայաստանի քաղաքական բանտարկյալներին:

Սփյուռքի «Հայկական Վերածնունդ» և «Հայաստանի Քաղաքական բանտարկյալներին զորակցող կոմիտեն» հանդես են եկել «Հանուն Հայաստան պետության» ճակատի հետ միասնական քաղաքական պլատֆորմով եւ նույն պահանջներով: Հանրահավաք-ցույցին ելույթներ են ունեցել «Հայկական Վերածնունդ» շարժման Բելգիայի մասնաճյուղի պատասխանատու Գարիկ Խաչատրյանը և Իսպանիայի մասնաճյուղի պատասխանատու Հովսեփ Մանուկյանը:

Փարիզի «Հայկական Վերածնունդ» շարժման անդամները  ընթերցել են  Սփյուռքի նամակը՝ հասցեագրված Եվրոպական Խորհրդի գլխավոր քարտուղարին: Ցուցարարները հանդես են եկել  Հայաստանի իշխանական ռեժիմի դեմ հայտարարություններով  և պահանջել, որպեսզի Եվրոպական Խորհուրդը միջամտի Հայաստանի քաղաքական բանտարկյալներին ազատ արձակելու կոչին:

Շ. Ոսկերչյանի խոսքերով՝ Հանրահավաք-ցույցը մանրամասնորեն լուսաբանվել է տեղական Ալզասի վերջին լուրեր (DNA) պարբերականում:

Աղբյուր՝ http://galatv.am/hy/news/222159/



Աղբյուրը: «Ազատ արձակել քաղբանտարկյալներին». Սփյուռքահայերը բողոքի ցույց են անցկացրել

Մասին Armenian Renaissance - Los Angeles Chapter

Կարդացեք նաև

Թրամփը Հելսինկիում ռիսկի է գնացել հանուն խաղաղության, ոչ թե հանուն իր հավակնությունների․ Փենս

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, գնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման, գիտակցաբար վտանգի տակ …