Սկիզբ / Սոցցանց / Դիանա Գրիգորյան, մեծ գործի ձեռնարկող, դու մեզ առաջարկեցիր սերիալներ` երկար և շահավոր գործով ճշտությամբ գրել մեր ազգի նորօրյա պատմությունը

Դիանա Գրիգորյան, մեծ գործի ձեռնարկող, դու մեզ առաջարկեցիր սերիալներ` երկար և շահավոր գործով ճշտությամբ գրել մեր ազգի նորօրյա պատմությունը

Մովսես Խորենացին իր անվամբ մեդալի պատմության այս սկզբում ողջունում է Դիանա Գրիգորյանին:






Քո մեջ եղած աստվածային շնորհքների անսպառ գործունեությունը և հոգու անդադար շարժումները քո մտածողության վրա` ես ճանաչեցի այս գեղեցիկ խնդրի միջոցով:
Սրա հետ միասին հետևյալն էլ եմ նկատում, որ եթե մեզանից առաջ և մեր ժամանակ ապրող` Հայոց աշխարհի ցեղապետերն ու իշխանները ոչ իրենց ձեռքի տակ ընկած և հավանորեն եղած իմաստուններին հրամայեցին այսպիսի պատմական սցենարներ գրել, ոչ էլ մտածեցին դրսից` որևէ տեղից ներս բերել օժանդակ գիտություններ, և այժմ քեզ այդպիսին եղած ճանաչեցինք, ուրեմն պարզ է, որ դու պետք է ճանաչվես բոլոր քեզանից առաջ և քո հետ եղածներից վեհագույն և բարձրագույն, արժանանաս գովեստների և պատմական այսպիսի հիշատակարանի մեջ դրվելու արժանի:
Կամենում եմ նաև առանց մեղադրական հիշատակության չթողնել մեր հին նախնիքների անիմաստասեր բարքերը, այլ հենց այստեղ մեր ձեռնարկության սկզբում ասել, որ նրանք անմտությամբ մեդալներ էին շնորհում անմտություններ հորինողների՝ Գևորգ Սարգսյանին, Աղասի Այվազյանին, Պերճ Զեյթունցյանին, Ալբերտ Մկրտչյանին և այլոց:
Բայց ես շատ եմ զարմանում քո մտքի բեղմնավորության վրա, որ մեր ցեղերի հներից սկսած մինչև այժմյանները միայն դու գտնվեցիր այսպիսի մեծ գործի ձեռնարկող և մեզ առաջարկեցիր սերիալներ` երկար և շահավոր գործով ճշտությամբ գրել մեր ազգի նորօրյա պատմությունը:
Կամենում եմ նաև խոնարհաբար խնդրել, որ իմ անվամբ մեդալը, դստրիկս, փակցնես կրծքիդ ոչ թե աջ, այլ՝ ձախ կողմում, քանզի, ըստ «Մովսես Խորենացու մեդալի մասին» ՀՀ օրենքի՝
2014 թ. օգոստոսի 9-ից Մովսես Խորենացու մեդալը կրում են կրծքի ձախ կողմում՝ Մարտական ծառայության մեդալից հետո, Մխիթար Գոշի մեդալի, Մխիթար Հերացու մեդալի և Անանիա Շիրակացու մեդալի հետ հավասար՝ ըստ պարգևատրման հերթականության։ Հուսով եմ, որ շուտով մյուս մեդալներից էլ կունենաս, ուստի անհրաժեշտ համարեցի այս մասին ևս նշել:
Սամվել Խալաթյան


Աղբյուրը: Դիանա Գրիգորյան, մեծ գործի ձեռնարկող, դու մեզ առաջարկեցիր սերիալներ` երկար և շահավոր գործով ճշտությամբ գրել մեր ազգի նորօրյա պատմությունը

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Տիգրան Աթանեսյանի գրասենյակի հարձակման գործով նախաքննությունն ավարտվեց. 3 մեղադրյալ կա

Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակի հարձակման դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Քննչական կոմիտեից NEWS.am-ին …