Երկուշաբթի , Հուլիսի 23 2018
Սկիզբ / 2018 / Մարտի / 02 (էջ 2)

Մարտի 2, 2018 - Օրվա արխիվ

ՀՀ փոխվարչապետը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Մարտի 2-ին Մոսկվայում կայացել է ԱՊՀ տնտեսական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի շրջանակում անդրադարձ է կատարվել ԱՊՀ անդամ պետությունների՝ մի շարք ոլորտներում գործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը: Մասնավորապես` քննարկվել են ԱՊՀ անդամ պետությունների միջև մտավոր սեփականության …

Կարդալ »

Ոչ ոքի հողի վրա աչք չունենք. Թուրքիայի վարչապետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը  խոսել է Սիրիայի տարածքում երկրի զինված ուժերի կողմից արդեն մեկ ամսից ավել շարունակվող «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության մասին: Թուրքիայի վարչապետը, նշելով, որ Թուրքիան չի կարող անտարբեր լինել տարածաշրջանի երկրներում՝ այդ թվում՝ Սիրիայում, Իրաքում, Յեմենում, Լիբանանում, Պաղեստինում և Իսրայելում տեղի ունեցող զարգացումների նկատմամբ, ասել է. «Մենք ոչ ոքի հողի …

Կարդալ »

Դեպի դիմակայուն Հայաստան

 Կոլեգիայի ընդլայնված նիստ ԱԻ նախարարությունում Մարտի 2-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվեց կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարում էր ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը: Հիմնական նպատակն էր ամփոփել 2017 թ. ընթացքում նախարարության կողմից կատարված աշխատանքը, քննարկել տարբեր ոլորտներում առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր տարբերակները և նախանշել համակարգի զարգացման ուղիները՝ համաձայն ՀՀ …

Կարդալ »

Վարդենյաց լեռնանցքում ձնաբուք է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 2-ին ժամը 18:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Մարտի 4-6-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 2-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ: Մարտի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում …

Կարդալ »

Դոլարի փոխարժեքը նվազել է, իսկ եվրոն թանկացել է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 2-ին, կազմել է 480.80 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.14 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից: Եվրոյի փոխարժեքը կազմել է 590.18 դրամ (աճել է 4.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 661.92 դրամ (աճել է 1.40 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է …

Կարդալ »

Ինդոնեզիայում ՀՀ դեսպան է նշանակվել Ձյունիկ Աղաջանյանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով  Աննա Աղաջանյանն ազատվել է Ինդոնեզիայի Հանրապետությունում եւ Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից: Ձյունիկ Աղաջանյանը  փոխարինել է Աննա Աղաջանյանին նշանակվելով  Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա): Բացի այդ, Ձյունիկ Աղաջանյանն ըստ հրամանագրի ազատվել է Նիդերլանդների Թագավորությունում …

Կարդալ »

Ռամզան Կադիրովը շնորհավորել է Արթուր Ջանիբեկյանին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը սոցկայքի իր էջում շնորհավորել է Comedy Club Production-ի հիմնադիր, ռուսական ТНТ, Մատչ TВ հեռուստաալիքների գլխավոր տնօրեն, «Գազպրոմ մեդիա հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանի ծննդյան տարեդարձը. հայտնում է grozny-inform.ru-ն: «Այսօր այն մարդու ծննդյան օրն է, ով մեր երկրում ստեղծել է ծիծաղի, ուրախության, զվարճանքի, լավ հումորի ամենահաջողված …

Կարդալ »

2017-ին, 2018-ի հունվար-փետրվարին հարկային եկամուտներն աճել են մոտ 12 տոկոսով․ ՊԵԿ

2017 թվականին պետա­կան բյուջե հաշվեգրված հարկա­յին և մաքսային եկամուտ­­ները կազմել են 1 տրիլիոն 201.6 միլիարդ դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ի վերադարձի գումար­ները, ինչը նախորդ տարվա նույն ժամա­նա­­կաշրջանի համեմատ ավելի է 124,7 միլիարդ դրամով կամ 11.6 տոկոսով: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի …

Կարդալ »

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գիորգի Կվիրիկաշվիլիին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիին: Հանրապետության Նախագահը և Վրաստանի վարչապետը առանձնազրույցի ժամանակ քննարկել են հայ-վրացական երկկողմ հարաբերությունների զարգացմանը և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Ողջունելով հյուրին՝ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանում ուրախ են հյուրընկալելու բարեկամ Վրաստանից ժամանած պատվիրակություններին: Նախագահը …

Կարդալ »

Կաթողիկոսը շնորհավորել է Արմեն Սարգսյանին

Մարտի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորագիր է հղել տիար Արմեն Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական նամակում ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից բերում ենք Հայրապետական Մեր շնորհավորանքներն ու օրհնությունը Ձեզ` Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Դուք ստանձնում …

Կարդալ »