Սկիզբ / Սփյուռք / Սփյուռքահայերի աչքերով. լրահոսը մի լցրեք անվերջ սպանությունների , բռնաբարությունների , զանազան բռնությունների մասին պատմող լուրերով

Սփյուռքահայերի աչքերով. լրահոսը մի լցրեք անվերջ սպանությունների , բռնաբարությունների , զանազան բռնությունների մասին պատմող լուրերով

Նրանք , ովքեր հետևում են Հայաստանից պարբերաբար ստացվող լուրերին , հետևում են երկրին վերաբերող լրատվական հոսքերին , նկատած կլինեն , որ հատկապես վերջին ժամանակներս լրատվությունը գլխավորապես նեգատիվով է լցված: Չկա գեթ մեկ օր , որ չլսենք անմարդկային բռնությունների , ինքնասպանությունների , ընտանիքների ներսում գործադրվող բռնություններ պատկերող ու դրանք մանրամասնորեն նկարագորղ ցավալի դեպքերի մասին:

Վերջերս տեղի ունեցած մոր ու անչափահաս աղջկա ինքնասպանությունն , երբ նրանք միասին նետվել էին կամրջից , միջին տարիքի բժշկի՝ սեփական լոգարանում կախվելու միջոցով ինքասպան լինելը կամ սեփական նորածնին պոլիէթիլենային տոպրակում թաքցրած ու այն աղբը նետած մոր մասին պատմող դեպքը միայն մի նվազ մասն են այն ողբերգության , որի ալիքը վերջին շրջանում ծայրից ծայր ծածկել է Հայաստանը :
Անսխալ տպավորություն է ստեղծվում , որ հասարակությունը մտել ՝է ինքնաոչնչացման մի կործանարար փուլ :
Իսկ այս ամենը բարձրացնում է հարցեր , որոնց պատասխանից է կախված լինելու այն , թե որքանով կհաջողվի գտնել այն իրական սպեղանին , որը կարող է Հայաստանը դուրս բերել այս խորը ճգնաժամից : Արդյոք այս ամենը յուրատեսակ չափորոշիչ չէ՞ այն իրական վիճակի , որն այժմ ստեղծվել է երկրում :
Իհարկե , պաշտոնական վիճակագրություններն ուսումնասիրելիս հեշտ է ընկնել խաբեության մեջ ու կարծել , թե, ասենք, վերջին տարվա ընթացքում տնտեսությունն աճել է , արտագաղթը փոխակերպվել ներգաղթի և այլն , սակայն մի հպանցիկ հայացքն էլ բավական է՝ համոզվելու , որ իրականում հայ հասարակությունը միանգամայն վատառողջ վիճակում է գտնվում , որի հիմնական պատճառն , անկասկած սոցիալ — տնտեսականն է :
Մենք արժեհամակարգ ունեցող ազգ ենք , ու, եթե, այդուհանդերձ հայ մարդը ստիպված է լինում գնալ ծայրահեղ քայլերի , ապա , անկասկած , խնդիրը պետք է փնտրել ոչ թե անհատի ներսում , այլ նրան շրջապատող իրականությունում , որն էլ , ըստ էության , ազդում է մարդու ներքին հոգեվիճակի , հետևաբար և նրա վարքի վրա :
Մինչդեռ այս ամենը առաջ է բերում նաև մեկ այլ հարց՝ ի՞նչ է մտածում պետությունը և , մասնավորապես , հասարակության հետ ուղղակի առնչություններ ունեցող պետական մարմիններն ինչ են խոկում , որոնց թվում ամենառաջինը ոստիկանությունը :
Ակնհայտ է , որ ինքասպանությունների այս յուրատեսակ վարակի ֆոնին պետական մարմինները ոչ թե պետք է ձեռքները ծալած նստեն , այլ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնեն . առաջին հերթին խոսքը գնում է ոստիկանության մասին , որի ղեկավարն , երբ գալիս է նախագահին զեկուցելու ժամանակն , երկրում տիրող մթնոլորտը սովորաբար նկարագրում է վառ գույներով , բայց երբ հերթը հասնում է հասարակության իրազեկմանն , ահա այստեղ սկսում է իսկական շոուն: Նույնիսկ հատուկ կայքեր են պահում ներհայաստանյան արտակարգ դեպքերի մասին ողջ աշխարհին հաղորդող ու Հայաստանի վերաբերյալ դրսում ունեցած դրական պատկերացումները հօդս ցնդեցնելու համար :
Եթե անկեղծ՝ մարդիկ արդեն հոգնել են զանազան քաքաշյան . քոմերից ու նմանատիպ անիմաստ ինտերնետային ռեսուրսներից ու դրական լուրերի , դրական էներգիայի կարիք են զգում , որի պակասից է նաև , որ այսօր ներհասարակական տրամադրություններում գերիշխող է դարձել նեգատիվն ու վատը :
Շատերը կհամաձայնեն , որ երևանյան կամուրջներն արդեն վաղուց դարձել են ինքասպանությնների համար անփոխարինելի վայրերի , ինչի հետ կապված , թերևս , նույն Երևանի քաղաքապետարանը պետք է արդեն իսկ լուրջ միջոցներ ձեռք առներ . կա՛մ կամուրջների մոտ սահմանեին շուրջօրյա ուժեղացված հսկողություն՝ ոստիկանության հետ միասին , կա՛մ պարսպապատեին կամուրջներն՝ իհարկե առանց քաղաքի գեղագիտական տեսքին հարված հասցնելու : Միգուցե վերջին առաջարկը ոմանց կարող է ծայրահեղ թվալ , սակայն միակ ելքը մնացել է հենց դա :
Եթե նախկինում մարդիկ թուրքի յաթաղանից փրկվելու համար էին իրենց գետերը նետում , ապա այժմ իշխանությունների ապաշնորհ քաղաքականության երեսից էլ չգիտեն ինչ անեն , ինչպես անեն ու երբ , ստիպված են լինում դիմել ծայրահեղ քայլերի :
Բոլորին պետք է պարզ դառնա , որ հարցն այստեղ միայն անձնական , մարդկային ողբերգությունը չէ , այլ խոսք է գնում նաև շատ իմաստներով ազգային անվտանգության մասին :
Մի երկիր , որը պատերազմող է համարվում , իրավունք չունի ունենալ թևաթափ եղած , ինքնասպան հասարակություն , այլապես մի օր կանգնելու են ֆիզիկական ոչնչացման հերթական վտանգի առաջ՝մեղադրելով ուրիշներիին , իսկ փոխարենն անձամբ ոչինչ չանելով :
Ինչ վերաբերում է լրատվություն կերտողներին ու այն ներսի ու դրսի լսարանին հրամցնողներին , ապա սրանք էլ պարտավոր են գիտակցել , որ իրենց այդ հակասոցիալական քաղաքականությամբ կամա — ակամա նպաստում են հասարակության շրջանում առանց այն էլ լայն տարածում գտած դեպրեսիայի աճին :
Ընկերնե՛ր , եթե լուր չունեք տեղադրելու , ապա բարի՛ եղեք , մեզ զերծ պահել գոնե հոգեբանկան ճնշումից ու լրահոսը մի լցրեք անվերջ սպանությունների , բռնաբարությունների , զանազան բռնությունների մասին պատմող լուրերով : Մարդկանց դարդն իրենց բա՛վ է , ավելորդ անգամ նրանց կյանքը մի՛ բարդացրեք , բացասականով մի՛ վարակեք հոգիները , իմացե՛ք չափ ու ձև :
Վստահ ենք միայն վատ բաներ չէ , որ պատահում են մեր երկրում , ու ցանկության դեպքում հնարավոր է նաև դրականը նշմարել ու այդ մասին ավետել հայությանը :
Բա՛վ է , հոգնել ենք ու այլևս պարտադրում ենք՝ մի՛ վարկաբեկեք Հայաստանը , մի խեղաթյուրեք իրականությունը , այն բացառապես սև գույներով մի՛ հրամցրեք հասարակութանը :
Շարունակելի….

Աղբյուրը: Սփյուռքահայերի աչքերով. լրահոսը մի լցրեք անվերջ սպանությունների , բռնաբարությունների , զանազան բռնությունների մասին պատմող լուրերով

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Այս աղքատության պայմաններում ուրիշ ավելի կարեւոր գործ չկա՞, քան բարեգործներին շրջանակի մեջ դնելը. Գեւորգ Պետրոսյան

Ընդդիմադիր ուժերը բողոքում էին, որ սուպերվարչապետական պետություն չստեղծվի, հիմա ինչ-որ բա՞ն է փոխվել, ու պարզվում …