Փետրվարի 18, 2018 - Օրվա արխիվ

Ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցվել է քր. գործ

Երևանի ավագանու այս տարվա առաջին նիստում տեղի ունեցած միջադեպի փաստով հարուցվել է քրեական գործ։ Ararartnew.am-ի այս տեղեկատվությունը հաստատեցին ՀՀ Ոստիկանության լրատվական ծառյությունից։ Մեզ հայտնի դարձավ, որ քրեական գործ հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118 և 258 հոդվածներով՝ խուլիգանություն և ծեծ։ Ոստիկանությունից փոխանցեցին, որ քրեական գործը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե։ …

Կարդալ »

Դաժան սպանություն Քաջարանում

Այսօր՝ փետրվարի 18-ին, ոստիկանության օպերատիվ տվյալները իրացնելով, Բագրատաշենի մաքսակետից Հայաստանը լքելու պահին բռնվել են Կապան քաղաքի բնակիչներ, 23-ամյա Մհեր Մանուչարյանը, 44-ամյա Սասուն Կարապետյանը և 34-ամյա Արտաշես Հակոբյանը: Shamshyan.com-ի փոխանցմամբ,  վերջիններս կասկածվում են փետրվարի 17-ին Քաջարան քաղաքի Չարենցի փողոցի բնակիչ, 53-ամյա Վալերիկ Մանուչարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու և դին այլ տեղ տեղափոխելու մեջ: …

Կարդալ »

Փհենչհան-2018. 9-րդ օրվա մեդալային հաշվարկ

Փհենչհանում ընթացող ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերում ավարտվեց խաղային 9-րդ օրը: Այսօր խաղարկվեց մեդալների 5 հավաքածու: Մեդալային հաշվարկը գլխավորել է Նորվեգիան` շրջանցելով Գերմանիային (9 ոսկե, 9 արծաթե և 8 բրոնզե): Երկրորդ տեղը զբաղեցնող Գերմանիան ունի 9 ոսկե, 5 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Եռյակը եզրափակում է Հոլանդիան (6 ոսկե, 5 արծաթե, …

Կարդալ »

Ս. Սարգսյանը Մյունխենում մի շարք հանդիպումներ է ունեցել

Նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն այցի ավարտին այսօր Մյունխենում աշխատանքային նախաճաշ է ունեցել Բավարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Էբերհարթ Զասսեի, «Մյունխեն» բանկի սեփականատեր և նախագահ Վիլֆրիդ Գերլինգի, «Սիմենս» ընկերության էներգիայի և գազի արտադրության գծով գործադիր տնօրեն Վիլիբալդ Մայքսների և «Զասսե» ընկերության համասեփականատեր Քրիստինա Զասսեի հետ: Հանդիպման մասնակիցները քննարկել են երկկողմ …

Կարդալ »

Այսօր և հաջորդ երկու օրերին տեղումներ կլինեն

Հանրապետության տարածքում՝ Փետրվարի 18-ի ցերեկը, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ 20-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 20-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, ցերեկը նույնքան …

Կարդալ »

Ռուս դահուկորդները 5-րդ մեդալն են նվաճել Օլիմպիական խաղերում

Ռուս դահուկորդները Փհնեչհանի ձմեռային Օլիմպիական խաղերում արծաթե մեդալներ են նվաճել 4-10 կմ էստաֆետայում: «Ռուսաստանի Օլիմպիական մարզիկներ» թիմի ներկայացուցիչներ Անդրեյ Լարկովը, Ալեքսանդր Բոլշունովը, Ալեքսեյ Չերվոտկինը և Դենիս Սպիցովը զբաղեցրել են երկրորդ հորիզոնականը: Հաղթող են դարձել Նորվեգիայի ներկայացուցիչներ Դիդրիկ Տենսետը, Մարտին Յոնսրուդ Սունդբյուն, Սիմեն Հեգստադ Կրյուգերն ու Յոհանես Հեսֆլոտ Կլեբոն, իսկ բրոնե …

Կարդալ »

Իրանում կործանված ինքնաթիռում հայեր չկան

«Իրանում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ կործանված ինքնաթիռում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան։ Ցավակցում ենք զոհվածների հարազատներին», ֊ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ տիգրան Բալայանը։ Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Իրանի Իսֆահանի նահանգում իրանական ինքնաթիռ է կործանվել, ավելի քան վեց տասնյակ ուղևորները զոհվել են։ Աղբյուրը: …

Կարդալ »

Արտակարգ դեպք Գյումրու բժշկական կենտրոնում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը, ժամը 11։00-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կետրոնում բժիշկներ Կարեն Գրիգորյանը և Արթուր Նասիբյանը վիճաբանել են նույն հիվանդանոցի բժիշկներ Արման և Արտակ Սարգսյանների հետ, ինչից հետո վերջիններս …

Կարդալ »

Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը

Փետրվարի 18-ին Մյունխենում ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին: Էդվարդ Նալբանդյանն ու Մոհամմադ Զարիֆը գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների արտգործնախարարների միջև հանդիպումները Երևանում ու Թեհրանում և միջազգային հարթակներում կրում են հաճախակի բնույթ, ինչը թույլ է տալիս …

Կարդալ »

Իրանում մարդատար ինքնաթիռ է ընկել

Իրանում օդանավ է վթարի ենթարկվել, որում 60 մարդ է եղել: Այս մասին հայտնում է «Թասնիմ» գործակալությունը: Նախնական տեղեկություններով՝ ողբերգությունը տեղի է ունեցել երկրի կենտրոնական մասում Սեմիրոմ քաղաքից ոչ հեռու: Ներկայումս պարզվում են օդանավի վթարի պատճառները: Լուրը լրացվում է: Աղբյուրը: Իրանում մարդատար ինքնաթիռ է ընկել

Կարդալ »