Փետրվարի 17, 2018 - Օրվա արխիվ

Հրդեհ Նոր Հաճն-Նոր Արտամետ ավտոճանապարհին

Փետրվարի 17-ին, ժամը 13:07-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն-Նոր Արտամետ ավտոճանապարհին՝ ջրանցքի մոտակայքում, այրվում է խոտածածկ տարածք. մոտենում է տնակին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:59-ին, մարվել՝ 14:56-ին: Այրվել են ոչ բնակելի վագոն տնակի փայտե ներքին հարդարանքը (մոտ 60 քմ), տնակում …

Կարդալ »

Որոշ համայնքներ կհոսանքազրկվեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ  փետրվարի 19-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Ժամը 10։00-16։00 Երևան քաղաքի Կուրղինյան և Շրջանային փողոցները, Ժամը 10։30-16։30 Զաքյան փ. 10, 64 շենքերը և հարակից հանրային բաժանորդները, Քաջազնունի փ. 7, 7/5, 9, 9/5, 14, Նար-Դոս փ. 75, …

Կարդալ »

Արտգործ նախարարը Մյունխենում է

Փետրվարի 17-ին Մյունխենում` ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կոնոին: Ողջունելով ճապոնացի գործընկերոջը` նախարար Նալբանդյանը նշեց, որ այս շաբաթը Հայաստանում բավականին հագեցած է եղել ճապոնական օրակարգով՝ ստորագրվեց ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը, Երևանում էր գտնվում Ճապոնիայի փոխարտգործնախարարը։ Էդվարդ Նալբանդյանը խորհրդանշական համարեց, …

Կարդալ »

Գյուղ. նախարարը մի շարք հանդիպումներ է ունեցել Ավստրիայում

Ավստրիա կատարած այցի ընթացքում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել ավստրիացի գործընկերների հետ: Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը։ Մասնավորապես, փետրվարի 12-ին հայկական պատվիրակությանը հյուրընկալել է Ավստրիայի կայուն զարգացման նախարարության գլխավոր քարտուղար Յոզեֆ Պլանկը: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2015 թվականին Հայաստանի և Ավստրիայի գյուղատնտեսության …

Կարդալ »

Գիշերը ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Հանրապետության տարածքում` Փետրվարի 17-ի ցերեկը, 20-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 19-ի գիշերը և առավոտյան ժամերին շրջանների զգալի մասում, 19-ի ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում` թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը …

Կարդալ »

Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը կներկայացվի նրա հեքիաթների ժողովածուն

Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառի շրջանակում փետրվարի 19-ին, ժամը 15:00 «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում փոքրիկներին կներկայացնի Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» ժողովածուն: Գրքի մեջ ընդգրկված հեքիաթները լույս են տեսել 1908-1912թթ, առանձին գրքույկներով: Վերահրատարակելով դրանք պահպանվել է բնագրի լեզուն, ուղղագրությունը և նկարազարդումները վերամշակված տարբերակով: Կկազմակերպվի նաև հեքիաթների ընթերցում …

Կարդալ »

Ահազանգ. «Ախթալա ԼՀԿ» պոչանքը կրկին բաց է թողնվում Ախթալա գետ (տեսանյութ)

Econews.am-ը գրում է. ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ռեգիոնալ երկրաբանության, պետրոլոգիա և օգտակար հանածոների ամբիոնի վարիչ, դոցենտ Շահեն Խաչատրյանն այսօր՝ փետրվարի 17-ին, ահազանգում է Ախթալա գետ լցվող «Ախթալա ԼՀԿ»-ի պոչանքի մասին:  Փորձեցինք մանրամասներ ճշտել Շահեն Խաչատրյանից, ով մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում նշեց, որ պատահաբար է ականատես եղել այս …

Կարդալ »

Կուզմինան դարձել է Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն

Սլովակիայի ներկայացուցիչ բիաթլոնիստ Անաստասիա Կուզմինան մասս ստարտի 12,5 կմ մրցատարածությունում ոսկե մեդալ է նվաճել Փհենչհանի Օլիմպիական խաղերում: 33-ամյա մարզուհին, այս կերպ, իր 6-րդ օլիմպիական մեդալն է նվաճել, որոնցից 3-ը` ոսկե (Վանկուվեր-2010, Սոչի-2014, Փհենչհան-2018): Կորեայում Անաստասիան ավելի վաղ նաև 2 արծաթե մեդալ է նվաճել: Երկրորդ տեղը զբաղեցրել է բելառուս Դարյա Դոմրաչևան, …

Կարդալ »

Հանգստյան գոտու տարածքից քաղաքացի է կորել

Փետրվարի 17-ին, ժամը 08:47-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի թերակղզուն հարակից հանգստյան գոտու տարածքից կորել է քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ: Պարզվել է, որ կորել է 1963 թ. ծնված Տ. Հ.-ը, ով որոնվում է ս. թ. փետրվարի …

Կարդալ »

Թուրքիան Աֆրինում ռմբակոծության ժամանակ թունավոր գազ է կիրառել

Թուրքական զինված ուժերը Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում իրականացվող ռազմական գործողությունների շրջանակներում փետրվարի 16-ի երեկոյան Աֆրինի գյուղերից մեկի ռմբակոծության ժամանակ թունավոր նյութեր պարունակող գազ են կիրառել: Ըստ քրդական «ANF» լրատվական գործակալության՝ Աֆրինի Շիյե գավառի Էրենդե գյուղից շտապ հիվանդանոց են տեղափոխվել 6 բնակիչերը, որոնք ունեցել են շնչառական խանգարումներ և չեն կարողացել խոսել: …

Կարդալ »