Փետրվարի 16, 2018 - Օրվա արխիվ

Փհենչհան-2018. 7-րդ օրվա մեդալային հաշվարկ

Փհենչհանում ընթանում է ձմեռային 23-րդ Օլիմպիական խաղերը: Յոթերորդ մեդալային օրը խաղարկվել է մեդալների 6 հավաքածու: Մեդալային հաշվարկը շարունակում է գլխավորել Գերմանիան(9 ոսկե, 2 արծաթե, 4 բրոնզե մեդալ): Երկրորդ տեղում է Նորվեգիան (6 ոսկե, 8 արծաթե, 5 բրոնզե մեդալ): Եռյակը եզրափակում է Հոլանդիան (6 ոսկե, 5 արծաթե, 2 բրոնզե մեդալ): Աղբյուրը: …

Կարդալ »

Վաղը կգրանցվի +16 աստիճան տաքություն

Փետրվարի 16-ի ցերեկը, 17-ին, 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ին, 19-ի գիշերը շրջանների զգալի մասում, 19-ի ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում անձրևի տեսքով։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-ի գիշերը կբարձրանա …

Կարդալ »

Չավուշօղլուն՝ թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման մասին

Անկարայում կայացել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը: Ըստ  «Demokrathaber» լրատվական կայքի՝ հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիս են տվել, որի ժամանակ հայտնի է դարձել, որ 2 երկրները պայմանավորվել են քայլեր անել թուրք-ամերիկյան լարված հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Չավուշօղլուն հայտնել է, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող …

Կարդալ »

Աշխատանքի տեղավորելու պատրվակով վերցրել է 400 հազար դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում` պարզելու խաբեությամբ գումար հափշտակելու դեպքի հանգամանքները: 2018թ. հունվարի 22-ին քաղաքացուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ իր ծանոթը 2017 թվականի հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին,  աշխատանքի տեղավորելու պատրվակով, իրենից վերցրել է …

Կարդալ »

Ոստիկանությունից Ալեն Սիմոնյանին հրավիրել են Շմայսի դեմ հաղորդում տալու

Երեւանի քաղաքապետարանի Ելք խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանին զանգահարել են ոստիկանությունից եւ հրավիրել բաժին՝ Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի դեմ հաղորդում ներկայացնելու համար։ Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը զանգահարել է Ալեն Սիմոնյանին, հայհոյել ու սպառնալիքներ հնչեցրել նրա հասցեին։ Պատճառն այն էր, որ երկու օր առաջ Ալեն Սիմոնյանը «Երկիր ծիրանիի» …

Կարդալ »

Կներդրվի բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտը

Առաջիկայում Հայաստանում կներդրվի  բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտը։ Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խումբն ուսումնասիրել է միջազգային փորձը, ինչի հիման վրա հստակեցվել են ստեղծվելիք կառույցի գործառույթները։ Բժշկական համակարգի հաշտարարի ինստիտուտի ներդրումը չի ենթադրում վերահսկողության և մոնիտորինգի մեխանիզմների վերացում։ Թափանցիկ այս համակարգը կլրացնի եղած հնարավորությունները` բողոքներին արագ և պատշաճ արձագանքելու, բնակչության շրջանում դժգոհությունները …

Կարդալ »

Երևան Սիթի սուպերմարկետի մոտ մեքենա է այրվել

Փետրվարի 16-ին, ժամը 17:57-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում՝ Երևան Սիթի սուպերմարկետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Բագրատունյաց պողոտայի թիվ 6 շենքի մոտակայքում այրվում է ՎԱԶ-2106 մակնիշի ավտոմեքենա: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:13-ին, մարվել՝ 18:17-ին: Այրվել է ՎԱԶ-2106 …

Կարդալ »

Ծեծկռտուք Պետ. համալսարանում. փոխդեկանն առաջարկություն է արել ուսանողուհուն

Քիչ առաջ վիճաբանություն և ծեծկռտուք է եղել Երևանի պետական համալսարանում: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com կայքը` Երևանի պետական համալսարանի ռոմանո-գերմանական ֆակուլտետի փոխդեկան 37-ամյա Գևորգ Բարսեղյանին ծեծի են ենթարկել իր իսկ աշխատասենյակում: Քիչ առաջ դեպքի մասին ահազանգ է ստացվել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Մարաշի բաժանմունք: …

Կարդալ »

Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխվեց Հայաստան

Փետրվարի 15-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Մոսկվա-Երևան չվերթով ՀՀ է տեղափոխվել 1970 թ. ծնված Արսեն Խ.-ն, որը 2016թ. օգոստոսի 1-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով: Աղբյուրը: Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխվեց …

Կարդալ »

Կասեցվել է հացի 7 արտադրամասի գործունեություն

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողության արդյունքում կասեցրել է «Փարվանա 97» (Կոտայք), «Էթյունի» (Կոտայք) և «Միքս Վե Գրուպ» (Երևան) ՍՊԸ-ների, ինչպես նաև անհատ ձեռնարկատերեր Ռադա Կարամյանին (Ամավիր), Գոհարիկ Մանուկյանին (Կոտայք), Գառնիկ Սարգսյանին (Արարատ), Աստղիկ Մարտիրոսյանին (Կոտայք) պատկանող հացի և հրուշակեղենի արտադրամասերի գործունեությունը: Պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն …

Կարդալ »