Երեքշաբթի , Փետրվարի 20 2018

Փետրվարի 11, 2018 - Օրվա արխիվ

Բուլղարիայի նախագահը ժամանել է Հայաստան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը՝ տիկնոջ հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այցի շրջանակներում նախատեսված են Բուլղարիայի Հանրապետության նախագահի հանդիպումները Հայաստանի բարձրագույն ղեկավարության՝ նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ: Նախագահ Ռումեն Ռադևին Մայր …

Կարդալ »

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Մերձմոսկովյան Ռամենսկի շրջանում «Սարատովյան ավիաուղիներ»-ին պատկանող ուղևորատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: «Հայաստանում ցնցված են այդ ողբերգությունից: Մենք անկեղծորեն կարեկցում ենք և կիսում բոլոր այն մարդկանց վիշտը, ովքեր կորցրել են իրենց հարազատներին, մտերիմներին ու …

Կարդալ »

Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀԴԿ նախագահի հետ

Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հանդիպումը։ ՀԴԿ նախագահը ներկայացրել է կուսակցության մտահոգությունները երկրի ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրների վերաբերյալ։ Մասնավորապես, քննարկվել են տնտեսության, կրթական, առողջապահական, դատական համակարգերի, պետական պարտքի, տարածաշրջանային և այլ հիմնախնդիրների վերաբերյալ հարցեր։ Առաջիկայում նախատեսվում …

Կարդալ »

ՌԱԿ անդամները Արմեն Սարգսյանի հետ խոսել են ներքին մթնոլորտը փոխելու մասին

Փետրվարի 12-ին Երևանում, Ռամկավար Ազատական Կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանի հանդիպումը ՌԱԿ Կենտրոնական վարչության անդամների և ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանի հետ: ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը ներկայացնելով Արմեն Սարգսյանին նշեց, որ վերջինիս թեկնածության առաջադրումը պետության համար այդ …

Կարդալ »

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահին

Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի հասարկայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։ Աղբյուրը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է Իրանի նախագահին

Կարդալ »

Հիվանդի համաշխարհային օրն է

Փետր­վա­րի 11­-ը մի­ջազ­գային օրա­ցույ­ցում նշ­ված է որ­պես Հի­վան­դի հա­մաշ­խար­հային օր: Այդ որո­շու­մը սո­ցիալա­կան քայլ է` ուղղ­ված աջակ­ցե­լու մարդ­կանց, ով­քեր հայտն­վել են հի­վան­դի կար­գա­վի­ճա­կում: Հի­վան­դի հա­մաշ­խար­հային օրը (World Day of the Sick) հաս­տատ­վել է 1992 թ. մայի­սի 13­-ի­ն` Հով­հան­նես Պաուլ 2-րդ Պա­պի (Pope John Paul II) նա­խա­ձեռ­նու­թյամբ: Նա իր հա­տուկ ու­ղեր­ձում …

Կարդալ »

Սպեկուլացիա է. Ֆիննախը՝ Հարկային օրենսգրքրում փոփոխություններ կատարելու ընդդիմության պահանջի մասին

Հայաստանի Կառավարությունը Հարկային օրենսգրքում փոփոխություններ անելու անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին, այսօր՝ Ծաղկաձորում տնտեսական լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ հայտարարեց ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Կարևոր է տնտեսության երկարաժամկետ աճն, այսօր չենք կարող կենտրոնանալ կարճաժամկետ արդյունքների վրա»,- շարունակեց  նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը: Ըստ նրա՝  մինչ այս ՀՀ-ում տնտեսական քաղաքականությունն այս …

Կարդալ »

Անխուսափելի է թոշակների բարձրացումը. Արամյան

Թոշակների բարձրացումն անխուսափելի է, բայց կառավարությունն առայժմ հստակ չի կարող հայտարարել, թե երբ տեղի կունենա բարձրացումը: Այս մասին՝ Ծաղկաձորում տնտեսական լրագրողների համար կազմակերպված սեմինարի շրջանակներում   հայտարարեց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Անխուսափելի է թոշակների բարձրացումը, բա մարդիկ ինչ պիտի անեն, աշխատել են, չէ՞, վաղը մյուս օրը մենք էլ ենք դառնալու թոշակառու» …

Կարդալ »

Ձնակույտում մեքենաներ են արգելափակվել

Փետրվարի 11-ին, ժամը 04:44-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի վերջնամասում ավտոմեքենա է արգելափակվել ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Opel մակնիշի 34 AQ 694 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր): *** Փետրվարի 11-ին, ժամը 03:50-ին տեղեկություն է ստացվել, …

Կարդալ »

Խոտածածկույթներ են այրվել

Փետրվարի 10-11-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Իսակովի պողոտայի և Մ.Մելքոնյան փողոցի խաչմերուկի մոտակայքում այրվել է մոտ 450 քմ խոտածածկույթ, ծառի կուտակված ճյուղեր և եղեգներ, Դաշտաքար-Ուրցաձոր ավտոճանապարհի 8-րդ կմ-ի մոտակայքում՝ մոտ 1800 քմ խոտածածկույթ, Սյունիքի մարզի …

Կարդալ »