Երկուշաբթի , Մայիսի 21 2018

Փետրվարի 6, 2018 - Օրվա արխիվ

Նոր նշանակումներ՝ Վայքում եւ Սյունիքում

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն արդեն մի քանի օր է փոփոխություններ է կատարում համակարգում: Այսօր եւս ոստիկանապետի հրամանով նշանակումներ են եղել, մասնավորապես՝ Վայքում եւ Սյունիքում: Սույն տեղեկատվությունը Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը: Մասնավորապես Վլադիմիր Գասպարյանի հրամանով, Վայքի ոստիկանապետ է նշանակվել փոխգնդապետ Գարիկ …

Կարդալ »

Մուհամեդ Ալիին որակազրկել են

Բրիտանացի բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին որակազրկվել է 2 տարով հակադոպինգային կանոնները խախտելու համար: Ալիի տված դոպինգ-թեստը դրական արդյունք է տվել 2017 թվականի ապրիլին: 21-ամյա բռնցքամարտիկի օրգանիզմում արգելված ստերոիդ է հայտնաբերվել: Նախորդ տարվա հոկտեմբերին Ալին ժամանակավորապես հեռացվել էր բոլոր մրցաշարերից: Այնուամենայնիվ, բրիտանացին մտադիր է վերադառնալ մեծ սպորտ և մասնակցել 2020 թվականին կայանալիք …

Կարդալ »

Կարեն Կարապետյանն ընդունել է Յոհաննես Դաումային

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպան Յոհաննես Դաումային: Հանդիպմանը վարչապետն անդրադարձել է Դավոսում Նիդեռլանդների իր գործընկերոջ Մարկ Ռուտեի հետ ունեցած արդյունավետ հանդիպմանը՝ նշելով, որ քննարկվել են համագործակցության հեռանկարները խելացի գյուղատնտեսության, կաթնամթերքի և մսամթերքի վերամշակման, ինչպես նաև ֆերմերային տնտեսությունների ստեղծման ուղղությամբ: Վարչապետը նշել է, որ Հայաստանը …

Կարդալ »

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն

Արցախի նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին այցելել է Ստեփանակերտի Սարգիս և Ամալյա Կարապետյանների անվան հանրապետական բժշկական կենտրոն և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել հաստատության բժշկական անձնակազմի հետ, տեղեկացնում են Արցախի նախագահի մամուլի գրասենյակից: Քննարկվել է կենտրոնի աշխատանքին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Բակո Սահակյանն ընդգծել է, որ հանրապետական բժշկական կենտրոնն Արցախի առաջատար բժշկական …

Կարդալ »

Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ բնապահպանության նախարարություն

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է ՀՀ բնապահպանության նախարարություն՝ ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ 2017 թ. կառավարության գործունեության ծրագրով նախատեսված 21 միջոցառում իրականացվել է սահմանված ժամկետում, 17-ի վերաբերյալ կա արդեն կառավարության համապատասխան որոշում, 4-ը …

Կարդալ »

Հանձնաժողովն ամփոփել է նախապատրաստական աշխատանքները

Փետրվարի 6-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում տեղի է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Նիստի ընթացքում ԱԺ նախագահն ամփոփել է մինչ այս պահը միջոցառումների նախապատրաստման և համակարգման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքները և նախանշել …

Կարդալ »

Է. Նալբանդյանը հանդիպել է Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությանը

Փետրվարի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է պաշտոնական այցելությամբ Հայաստանում գտնվող Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած ներկայացուցչական պատվիրակության հետ, որի կազմում էին Ազգային խորհրդի ղեկավարի տեղակալները, խորհրդարանում ներկայացված բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։ Էդվարդ Նալբանդյանը, շնորհավորելով Շվեյցարիայի Ազգային …

Կարդալ »

Շուտով Մեծ Պահքն է. ինչի՞ց հրաժարվել այդ շրջանում

Այս տարի Մեծ Պահքը սկսվում է փետրվարի 12-ին: Մեծ Պահքի շրջանը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին և տևում է 48 օր։ Qahana.am-ը ներկայացնում է, թե ինչպես պետք է Պահք պահել և  ինչից հրաժարվել այդ շրջանում: Ինչից պետք է հրաժարվել պահքի ժամանակ Պահքի ժամանակ (և առհասարակ) յուրաքանչյուր քրիստոնյա պետք …

Կարդալ »

Ոստիկանության ծառայողների կողմից մարդու իրավունքների խախտման 107 դեպք է արձանագրվել․ ՀՔԱՎ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017 թ.-ին ՀՀ-ում ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի վերաբերյալ տեղեկանքը: Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերը, ըստ ԶԼՄ հրապարակումների, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկանքի ձևով ամփոփում է 2015 թ.-ից: Տեղեկանքում ներկայացված դեպքերը հավաքագրվել են 14 առցանց լրատվամիջոցից և ՀՀ Հատուկ քննչական ծառայության …

Կարդալ »

Այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Դոմինիկ դը Բյումանի գլխավորած պատվիրակությունը ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ փետրվարի 6-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել զոհերի հիշատակը: …

Կարդալ »