Երկուշաբթի , Մայիսի 21 2018
Սկիզբ / Հասարակություն / Թաքնված տեսախցիկների ժամանակը. ոստիկանությունը կլրտեսի քաղաքացիներին

Թաքնված տեսախցիկների ժամանակը. ոստիկանությունը կլրտեսի քաղաքացիներին

Հայաստանում սոցիալ-տնտեսական իրավիճակի սրմանը զուգահեռ մեծանում է ոստիկանության կողմից հասարակության վրա բանեցվող ճնշումը:
Սույն իրողության ամենավառ դրսևորումներից պետք է համարել Հայաստանում աղմուկ բարձրացրած «Ոստիկանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը»` հանձնված ԱԺ դատին, որի քննարկումը բավական թեժ մթնոլորտում է անցել:
Սույն նախագծով ոստիկանությունն իրավունք է ստանալու հանրային վայրերում տեղադրել տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքեր, ինչն, ըստ ընդդիմության, հասարակության վրա տոտալ վերահսկողություն սահմանելուն միտված քայլ է ու կարող է լրջորեն ազդել Հայաստանում առանց այն էլ վաղուց ձևական բնույթ կրող դեմոկրատիայի զարգացման վրա:


Ոստիկանույթյանն այս կարգի լիազորություններ տալու բուն նպատակն, ըստ էության, մեկն է: Հայաստանը քայլ առ քայլ ժամանակի ընթացքում վերածվելու է ոստիկանական պետության, ուր քաղաքացիներն այլևս անձնական կյանքի իրավունք ունենալուց զրկված են լինելու, մասսայաբար գաղտնալսվելու են` ստիպված լինելով հաշտվել այն իրականության հետ, որը պարտադրվելու է նրանց վերևից: Հիմք է ստեղծվելու պոտենցիալ հասարակական դժգոհություններն ի սկզբանե խլացնելու, դրանք խեղդելու համար:
Իշխանությունների մտահոգությունը հասկանալի է:
Երկրում աղքատությունը միմիայն խորանում է, ժամանակի հետ արտագաղթը նոր թափ է ստանում, իսկ օրեցօր թափ հավաքող գնաճի վերջն այդպես էլ չի երևում, ու սա այն դեպքում, երբ, ինչպես հայտնի է, 2018-ը Հայաստանի համար բավական կարևոր ժամանակահատված է, քանի որ հենց առաջիկա ամիսներին է լուծվելու այն հարցը, թե ում է այսուհետ երկրում պատկանելու իշխանությունը:
Այսինքն` նույն Երևանի փողոցները տեսախցիկներով նախշազարդելու ոստիկանության ցանկությունը պայմանավորված է հենց սույն հանգամանքով:
Անկախ նրանից, թե ով ինչպես է ընկալում ԱԺ-ում հայտնված նոր նախագծի էությունը, պետք չէ մոռանալ, որ Հայաստանը սեփական քաղաքների, բնակավայրերի փողոցները տեսախցիկներով հագեցնել փորձող միակ երկիրը չէ աշխարհում: Եթե մենք հիմա ենք փորձում փաստացի վերահսկել սեփական հասարակությանն, ապա նույն զարգացած ժողովրդավարություն ունեցող արևմտյան երկրներում այս պրակտիկան բավական վաղուց է կիրառվում: Պարզապես, եթե նույն այդ երկրներում`ասենք Անգլիայում կամ ԱՄՆ-ում դա արվում է` ելնելով բացառապես հասարակական անվտանգության ապահովմա նկատառումներից, ապա մեզ մոտ այդ քայլը կրում է առավելապես քաղաքական բնույթ ու ենթատեքստ, ինչը չի կարող ողջունելի համարվել ու վկայում է ոստիկանության ու ժողովրդի միջև վաղուց գոյություն ունեցող անհաղթահարելի անջրպետի մասին:

Աղբյուրը: Թաքնված տեսախցիկների ժամանակը. ոստիկանությունը կլրտեսի քաղաքացիներին

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Պետք է մեխանիզմներ մտածել տուգանքները ներելու մասին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի սկզբում անդրադարձավ մի շարք խնդիրների, այդ թվում՝ տեսախցիկների և …